Նախարարն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադրին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադիր և 

նախագահ Իլյա Լաուրսին։

 

2013-ին հիմնված այս ֆոնդը օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն 

ֆինանսական, այլև մենթորային-խորհրդատվական աջակցություն։

 

Նախարարը, ողջունելով հյուրին, աջակցություն հայտնեց Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու և գործարար կապեր 

հաստատելու հարցում։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իլյա Լաուրսը նշեց, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների 

մասին, և շատ հետաքրքրված են` անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձևավորված էկոհամակարգին։

 

Մասնակցել են նաև «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին այցելելու են «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես` ավելի ընդհանուր 

պատկերացում կազմելու, թե ինչով են զբաղվում Հայաստանի ՏՏ ընկերությունները և ինչպիսի փոխգործակցության եզրեր է հնարավոր գտնել։

 

Նախատեսում են այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր, որոնց հետ համագործակցությամբ ևս հետաքրքրված են։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն