Նախարարը հանդիպել է Առաջնորդության դպրոցի սաներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան  Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին։

 






Հանդիպման մասնակիցները հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին կամ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող այլ մասնագետներ։

 

Հարց ու պատասխանի ձևաչափով շփման թեմաները բազմազան էին. տրանսպորտային համակարգ, ճանապարհաշինություն, փոստային-սուրհանդակային ծառայություններ, ՏՏ ոլորտ ու դրանց առնչվող հարկային բարեփոխումներ։

 

Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, լսել նրանց առաջարկությունները տարբեր ոլորտների 

վերաբերյալ։

 

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է մշտապես բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրների մասին` հավաստիացնելով, որ նախարարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկությունների ու քննարկումնների 

համար։

 

Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին թե՛ Առաջնորդության դպրոցում ուսումնառության, թե՛ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։

 

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն