Նախատեսվում է ընդլայնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները

 

Գործադիրը հավանություն է տրվել  ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով, մեծացնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝  աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով: 

28.09.17 | քաղաքականություն