Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նախանշաններ, որ քեզ դավաճանում են

Նա սկսել է իրեն ուրիշ կերպ պահել: Պահվածքում փոփոխությունները տարբեր կարող են լինել . նա գուցե սկսել է պակաս հետաքրքրությամբ շփվել քեզ հետ, ցրված տեսք ունի կամ էլ՝ հակառակը, սկսել է սովորականից ավելի հաճախակի նվերներ եւ ծաղիկներ գնել:  Հոգատարության անսպասելի դրսեւորումները նույնիսկ կոնֆետա-ծաղկեփնջային շրջանում կարող են դավաճանության ցուցիչ լինել. նա իրեն մեղավոր է զգում եւ ջանում է քավել մեղքը:  

Դու նրա մոտ պահպանակներ ես տեսել: Բայց դա պաշտպանվելու ձեր եղանակը չէ: Նրան ինչո՞ւ են պետք դրանք, եթե դու արդեն երկար տարիներ հակաբեղմնավորիչներ ես խմում: 

Նա սկսել է աննշան բաների համար խաբել քեզ: Ինչպե՞ս պարզել՝ տղան իրոք դավաճանել է քեզ: Ցանկացած տղամարդ, որը դավաճանում է, կնյարդայնանա` ջանալով թաքցնել իր արարքները: Նա կսկսի հաճախ խաբել քեզ, շփոթվել իր խոսքի, խոստումների, պլանների մեջ: Առաջին հայացքից դա կարող է անմեղ մոռացկոտություն լինել, բայց եթե դու գնալով ավելի հաճախակի ես տարօրինակ ստեր նկատում, զգուշանալու պատճառ կա: 

Նա փոխել է կենսակերպը: Ցանկացած տղամարդ կարող է հանկարծ սպորտով զբաղվել եւ ավելի շատ հետեւել իրեն: Գուցե նա ուղղակի հասկացել է, որ տարիները գնում են եւ ժամանակն է հետեւել սեփական առողջությանը եւ արտաքին տեսքին: Իսկ գուցե նոր սերն է նրան ներշնչել նման քայլի դիմելու:  

Նա սեքս չի ուզում: Կամ էլ ուզում է անհամեմատ ավելի քիչ, քան նախկինում: Ուշադրություն դարձրու նրա սեռական ակտիվությանը: Եթե նա համարյա նախաձեռնություն հանդես չի բերում, դա կարող է նշանակել, որ սիրուհի ունի: Կամ էլ սեռական-հոգեբանական խնդիրներ կան: Եվ մեկը, եւ մյուսը պարզաբանման կարիք ունեն: 

Նրա ճաշակը փոխվել է: Քո սիրելին հանկարծ որոշել է բուսակեր դառնալ: Կամ էլ չինական խոհանոցի կրքոտ երկրպագու է դարձել: Ուրեմն ինչ-որ բան սխալ է, հատկապես եթե մինչ այդ նա այնքան էլ չէր հետաքրքրվում խոհարարական նորույթներով: Անկախ նրանից` տղան քեզ դավաճանում է, թե ոչ, փորձիր հետաքրքրվել նրա նոր հակումներով եւ պարզել, թե դրանք որտեղից են հայտնվել: Դա կօգնի պահպանել մտերմությունը եւ փոխըմբռնումը:  

Նա դժգոհ է քեզնից: Մշտական հանդիմանությունները կարող են նշանակել, որ տղամարդը  քեզ ուրիշի հետ է համեմատում` նոր ընկերուհու, որն այժմ նրան իդեալական է թվում: Եթե նրան դուր չես գալիս, արժե՞ ընդհանրապես միասին լինել: 

 

Աղբյուրը` Cosmo

16.04.16 | հասարակություն