Նախանշաններ, որոնք ձեզ կստիպեն զգուշանալ հարաբերություններում

1.Նա չի կատարում խոստումները

Հարաբերությունների սկզբնական փուլում շատ հեշտ է կարեւոր եզրակացություններ անել՝ հիմնվելով սոսկ հեռախոսազրույցների վրա: Օրինակ՝ նա պիտի զանգեր, բայց լռություն է:  Խոստացել է ձեզ հետ շաբաթ առավոտյան ցուցահանդես գնալ, մոռացել է ու քնած մնացել:  Նախատեսել է երեկոյան գալ թեյ խմելու եւ անհետացել է: Նա նաեւ կանոնավոր կերպով հետ չի զանգում տհաճ զանգերի դեպքում, ուշանում է հանդիպումներից, վերջին պահին փոխում է ծրագրերը եւ լավ հիշողություն չունի:  Ի՞նչ կա որ: Պատասխանատվություն կամ ունենում են, կամ չեն ունենում: Այն անսպասելիորեն ի հայտ չի գալիս, արցունքներով էլ չես խնդրի: 

2. Նա կոպտում է 

Ուշադրություն դարձրեք, թե տղամարդն իրեն ինչպես է պահում շրջապատողների հետ, ասես տրանսպորտի վերահսկիչ լինի, դրամարկղի աշխատող կամ էլ մատուցող:   Այնուամենայնիվ, դա մշակույթի մակարդակի եւ դաստիարակության ցուցիչ է:  Դուք պատրա՞ստ եք ամոթից կարմրել ամբողջ կյանքում: Իսկ նա իրեն ինչպես է պահում մեքենայի ղեկին: Եթե մեքենա վարելու նրա եղանակը հիշեցնում է «Եղբայր» ֆիլմի հայտնի վարորդին, ուրեմն լավ պահեք ձեր նյարդերը, դրանք ձեզ դեռ պետք կգան: Նույնիսկ եթե նա չափազանց քաղաքավարի լինի ձեզ հետ, բայց աջ ու ձախ կոպտի մարդկանց, ամեն ինչ կխամրի շրջապատի հանդեպ նրա վերաբերմունքի ֆոնին: Վաղ թե ուշ ձեզ էլ բաժին կհասնի դրանից:  

3. Նա վատ է արտահայտվում իր նախկին ընկերուհիների մասին   

Այո, այո, ի վերջո պարզվել է, որ նրանք բոլորը կատարյալ ապուշներ են, բացառիկ վհուկներ եւ իր կյանքը փչացրած եսասերներ: Այդպիսի սքանչելի տղամարդն ինչպե՞ս կարող էր կապվել նման կանանց հետ: Ո՞ւր է կորում սերը եւ ի՞նչ է գալիս նրա տեղը:  Մտածեք: Շատ մեծ են շանսերը, որ նա նման մի բան կասի նաեւ ձեր մասին: 

4. Նա առհասարակ անհարգալից վերաբերմունք ունի կանանց հանդեպ

Մարդն ապրում է քսանմեկերորդ դարում եւ հավակնում է մտածող մարդու բարձր կոչմա՞նը:

Եթե նրա գիտակցության մեջ միաժամանակ գոյակցում են այնպիսի համոզմունքներ, ինչպիսին է «ղեկի մոտ կինը նույնն է, ինչ նռնակով կապիկը», նա համարում է, որ կանայք իրենց բնույթով ստեղծված չեն մտավոր բարդ աշխատանքի, ղեկավար պաշտոնի համար եւ հանդես է գալիս մարմնավաճառության օրինականացման օգտին, դա, մեղմ ասած, տարօրինակ է: Նրանից հեռու մնացեք: 

5. Նա փորձում է վերահսկել ձեզ 

Միանգամից սկսվում է հարցերի տարափ՝ որտե՞ղ, ո՞ւմ հետ, ինչո՞ւ, ինչի՞ համար, քանիսի՞ն:  Նոր ո՞վ էր զանգել քեզ: Իսկ ինչո՞ւ ես շրթունքներդ այդքան վառ ներկել: Իսկ այսօր ո՞ւմ հետ էիր խոսում,- կասկածող ձայնով հարցնում է նա: Ես զանգեցի, հեռախոսդ զբաղված էր: Իմ նախկին գործընկերուհու համար այդպիսի մի սիրուն տղամարդ ինքն էր հագուստ գնում, իսկ առավոտյան մանրամասն հետեւում էր, թե արդյոք ճիշտ է հագնվել: Թե չէ, ինչ իմանաս…  

Աղբյուրը` Creu

22.02.16 | հասարակություն | մեքենա մոդա