Նախագահ Բակո Սահակյանը կրթական ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը:

 

Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր եւ գործադիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ սերտ համագործակցություն Մայր Հայաստանի եւ սփյուռքի հետ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

07.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն