«Յուքոմիացում»՝ Ucom-ը հանդես եկավ նոր հեղափոխական առաջարկով

 





 

Ucom ընկերությունը հանդես եկավ նոր՝ հեղափոխական առաջարկով ֆիքսված ծառայության իր բաժանորդների համար: Գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով ընկերությունն սկսել է «յուքոմիացում» (#ucomմիացում) արշավը:  Ֆիքսված ծառայության առկա և նոր բաժանորդները, միանալով շարժական հեռախոսակապի Ունիվերսալ ծառայությանը, կստանան մինչև երկու անգամ շատ րոպեներ, մինչև երկու անգամ շատ ինտերնետ և կօգտագործեն Ունիվերսալ ծառայությունը 4 ամիս առանց ամսավճարի:

 

Ավելին, Ունիվերսալ ծառայությունից նույն բացառիկ պայմաններով կարող են օգտվել նաև առկա ու նոր բաժանորդների 4 մտերիմները՝ ներկայացնելով առաջարկից օգտվելու հնարավորություն տվող հատուկ կտրոնը: 

 

Օրինակ, առաջարկի շրջանակներում Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ և դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, այսինքն՝ ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ։ 

 

«Ի դեպ, փաթեթում ընդգրկված բոլոր 5 բաժանորդները կարող են ակտիվացնել MediaRoom հավելվածը և դիտել 55 ալիք շարժական TV-ով՝ առանց որևէ վճարի: Սա շուկայում առկա թերևս լավագույն կոնվերգենտ առաջարկն է», — նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

 

Հավելենք, որ առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսված ծառայությունների ներկայիս և նոր բաժանորդների համար Ունիվերսալ ծառայությանը 2 տարի բաժանորդագրվելու դեպքում:    

 

12.12.17 | քաղաքականություն