Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յուրօրինակ «ջրային դիսկոտեկ»` Կարապի լճում (ֆոտո)

Վարդավառի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ» ։

Կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև միջոցառման գլխավոր հովանավոր «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուրը մասնակիցներին դույլեր են բաժանել ու անսպառ ջրով ապահովել։ Կարապի լճի աշխույժ տրամադրությունը նաև ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների շնորհիվ էր, ովքեր հրշեջ մեքենաների խողովակներով «երկրորդ հարկից» առատ ջուր էին ցողում։ Տոնական միջոցառման ընթացքին այստեղ հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Ջրային տոնախմբությանը մասնակցում էին նաև մեր մայրաքաղաքի հյուրերը. զբոսաշրջիկներից շատերի համար տոնն անակնկալ էր, որոշներն էլ անգամ հատուկ պատրաստվել էին տոնին ու եկել Կարապի լիճ։

 

12.07.15 | ժողովածու