Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու

 







 

 

 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ են հրապարակվում, որ դպրոցներից երեխաներին պետք է դասից հանեն և տանեն պոլիկլինիկա՝ պատվաստման։ Իսկ երեխաները միշտ ուրախ են դասից դուրս գալ։ Եթե երեխան տեղեկացված չլինի, ակամայից կպատվաստվի։ Հիմնավորումը կլինի այն, որ գրավոր հրաժարական չկա, և արդեն ուշ կլինի, եթե ծնողը դեմ է։

Այսինքն`

 1. Ծնողը հրաժարականը պետք է նախապես գրի և երեխան պետք է պահի իր մոտ

2. Երեխան անձամբ պետք է տեղեկացված լինի և թույլ չտա, որ որևէ մեկը պատվաստի իրեն:

3. Նման դեպքում անմիջապես պետք է զանգի ծնողներին:

4. Ցանկալի է հեռախոսով նկարահանեն ընթացքը:

Դժվար է ասել` այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ: Համենայն դեպս, այն հակասում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված 28.11.2017թ. պատասխանին, ըստ որի, «Մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իրականացվելու են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկաներում), պատվաստում կատարող բուժաշխատողի կողմից:

Յուրաքանչյուր երեխայի պատվաստումից առաջ տեղամասային բժիշկը կամ բուժքույրը ծնողին տեղեկացնում է պատվաստման վերաբերյալ և համաձայնեցնում ներկայանալու օրը:

Ծնողը և՛ համաձայնության, և՛ հրաժարման պարագայում պետք է ներկայանա պոլիկլինիկա: Համաձայնությունը պատվաստում ստանալու համար բանավոր է, հրաժարումը` գրավոր»:

Քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չէ ծնողին տեղեկացնելու, ինչպես նաև նրա համաձայնության ստացման գրավոր ընթացակարգ, ինչն անհրաժեշտ է և ինչը պարտավոր էին անել, չենք բացառում այս հարցում նախարարության խորամանկությունը, ինչ-ինչ մարմինների կողմից դպրոցների տնօրեններին վերոնշյալ պահանջը ներկայացնելը, ինչպես նաև պոլիկլինիկաների կողմից 13-ամյա աղջնակներին պատվաստելը «Գարդասիլ» պատվաստանյութով, որի անվտանգությունը և արդյունավետությունը երաշխավորված չէ:

Այսպիսի դեպքերում մենք հետամուտ ենք լինելու դպրոցների տնօրենների, համապատասխան ուսուցիչների, ինչպես նաև բուժաշխատողների պատասխանատվությանը, որոնք առանց ծնողի կամքը հարցնելու, առանց նրա համաձայնության ու ներկայության, կհանդգնեն պատվաստել նրանց աղջիկներին:

Ծնողներին հորդորում ենք նման դեպքերի առնչվելու կամ տեղեկանալու պարագայում զանգահարել «Նոյյան Տապան» լրատվական կենտրոն` 060 35 11 24 հեռախոսահամարով:

 

  Արթուր Հովհաննիսյան

 

01.12.17 | քաղաքականություն