Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ օգտակար սովորություն, որոնք կբարելավեն սեքսի որակը

Սեքսը կարեւոր դեր ունի մարդու կյանքում եւ մեր կենսակերպը մեծ ազդեցություն է թողնում դրա վրա։ Հետեւաբար, սեքսի որակը բարելավելու եւ դրանից ավելի մեծ հաճույք ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարեւոր սովորությունների։

1. Չափավոր խմեք

Այո, ալկոհոլը օգնում է ավելի համարձակ լինել, սակայն չպետք է կորցնել չափի զգացումը։ Իհարկե, անկախ այն հանգամանքից պատրաստվում եք սեքսով զբաղվել, թե ոչ, չպետք է չարաշահել ալկոհոլի օգտագործումը։ Իսկ եթե մտադիր եք սիրային թեժ գիշեր անցկացնել, ուրեմն պետք է մի քիչ խմել, քանի որ արյան մեջ ալկոհոլի բարձր մակարդակը ազդում է էրեկցիայի վրա եւ երկու զուգընկերների մոտ զգայական կապը թուլանում է։ Այս պարագայում օրգազմի հասնելը դժվարանում է, եւ սեռական օրգաններն ու մարդու նյարդային համակարգը դժվարությամբ են «համագործակցում» իրար հետ։

2.Ուղղեք մեջքը

Փորձեք չկորանալ, քանի որ այդ դիրքով կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն) բարձրանում, իսկ տեստոստերոնի մակարդակը նվազում է։  Եվս մեկ պատճառ՝  ուղիղ նստելու եւ գեղեցիկ կեցվածք ընդունելու համար։

3.Կարգի բերեք ձեզ

Իհարկե, խոսքը նիհար լինելու մասին չէ։ Պարզապես պետք է հիշել, որ չափից շատ յուղալի սնունդն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ազդում են մեր կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ սեքսի վրա։  

4. Տաք ոտքերը

Տատիկը ճիշտ էր ասում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե կնոջ ոտքերը տաք են, օրգազմի հասնելու հավանականությունը ավելի մեծ է։ Բրիտանիայում անցկացված հետազոտությունից պարզ է դարձել, որ այն կանայք, ում ոտքերը սեռական հարաբերությունների ժամանակ տաք են եղել, 80%-ի դեպքում հեշտանք են ապրել, իսկ սառը ոտքերի պարագայում ցուցանիշը եղել է 50%։

5. Վերջապես հրաժարվեք ծխելուց

Ծխող տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը կրկնակի ավելի է, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։ Այս ամենը կատարվում է անոթներն սեղման  հետեւանքով, ինչն էլ փոփոխությունների պատճառ է դառնում։ Իհարկե, ծխելը նաեւ մի շարք այլ վնասակար հետեւանքներ կարող է առաջ բերել, հետեւաբար եւ կանայք, եւ տղամարդիկ պետք է հրաժարվեն այս վատ սովորությունից։

6. Չափավոր ինքնաբավարարում

Ինքնաբավարարումը օգնում է առանց զուգընկերոջ թուլանալ եւ լիցքաթափվել։ Սակայն այն կարող է բացասական հետեւանքներ ունենալ, եթե վերածվի սովորության։ Հիշեք, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

7. Ընդունեք ձեր մարմինը եւ ընկերացեք նրա հետ

Սա առավելապես վերաբերում է կանանց։ Պետք չէ սիրով զբաղվելիս մտածել, թե ինչպես անեք, որ թաքցնեք, ձեր որովայնի հատվածում կուտակված ճարպը, կամ ինչ տեսք ունի ձեր կուրծքը այդ դիրքում։ Սեքսից լիարժեք հաճույք ստանալու համար հարկավոր է մոռանալ օրգանիզմի, մարմնի կազմվածքի եւ մի շարք այլ երեւույթների մասին։

 

 

Աղբյուրը՝ Creu

 

05.09.15 | հասարակություն | մոդա