Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ պատճառ, որի համար կարծում ես, թե ձեր հարաբերություններն ամուր չեն

Ո՞վ է ասել, որ միայն կանայք են փորձում կռահել՝ սիրում է, թե չի սիրում։ Տղամարդը նույնպես կարող է հետեւել նշանների եւ իրեն տանջել ենթադրություններով՝ արդյոք նա բավականաչափ կարեւո՞ր է քեզ համար։  Արդյոք հավատարի՞մ ես իրեն։ Չե՞ս պատրաստվում թողնել նրան։ Ահա թե ինչու նա կարող է մտածել, որ այնքան էլ թանկ չէ քեզ համար։

1.Նրան թվում է, որ դու բավարար ժամանակ չես տրամադրում իրեն

Զարմանալի չէ, որ ուզում եք պահպանել ձեր անձնական տարածքը կամ այնպիսի աշխատանք ունենալ, որը ձեզ ստիպում է հաճախ բացակայել։  Բայց եթե նա ուզում է քեզ ավելի հաճախ տեսնել, իսկ դու վստահ չես, թե որքան ժամանակ ես պատրաստ տրամադրել ձեր հարաբերություններին, ինքդ քեզ հարցրու․«Հետաքրքիր է՝ այն ժամանակը, որը մենք առանձին ենք անցկացնում,  ինձ կհերիքի՞ երկրի մյուս ծայրին այլ ընտանիք ստեղծելու համար»:

Եթե պատասխանը դրական է, ուրեմն արժե ընկերոջդ հետ ավելի հաճախ շփվել, քանի դեռ  չի որոշել, որ դու որեւէ գաղտնի գյուղում ամուսին եւ երեխաներ ունես, որի հետ հանգստյան օրերին ուղղաթիռով թռիչքներ ես կատարում։ 

2. Նա քեզ բռնացրել է ուրիշ տղայի հետ խոսելիս, իսկ դու քեզ կասկածելի ես պահել։ 

Տղամարդու հետ ընկերություն անելու կամ էլ գործընկերոջ հաղորդագրությանը պատասխանելու մեջ ոչ մի վատ բան չկա։  Վատ է, եթե նա ներս է մտել, իսկ դու վախից գոռացել ես, նյարդայնացել ու  հեռախոսը բարձով ծածկել։ Մի խոսքով, քեզ այնպես ես պահել, ասես թաքցնելու բան ունես։ 

3. Նա երբեք քո տանը չի եղել եւ երբեք չի հանդիպել քո ընկերներին    

Նման պահվածքը, երբ մարդուն չես թողնում քո կյանք, ում ասես, կստիպի մտածել, թե դու ինչ-որ բան ես թաքցնում։ 

4. Նա կարծում է, թե դու իրեն ավելի շատ որպես ընկերոջ ես վերաբերվում, քան սիրեկանի։ 

Դա չի նշանակում, որ դուք անընդհատ պիտի մարդկանց առաջ համբուրվեք կամ էլ իրար ձեռք բռնեք փողոցով քայլելիս։ Բայց եթե դու քեզ այնպես ես պահում, ասես ամաչում ես մարդկանց առաջ  գրկախառնվել նրա հետ, դա կարող է խոցել նրա ինքնասիրությունը։

5. Դու անհամեմատ ավելի հաջողակ ես, քան նա

Նման իրավիճակում ոչ մի տղամարդ ապահովագրված չէ անհարմարավետության զգացումից։ Դա չի նշանակում, որ պետք է նրանից թաքցնել ձեր հաջողությունները կամ էլ ձեռք թափ տալ կարիերայի վրա, բայց նրա բարդույթներին մի քիչ ըմբռնումով մոտենալը չի խանգարի։ 

6. Դու ժողովրդականություն ես վայելում սոցցանցերում

Շանսերը, թե նա քեզ կթողնի հանուն որեւէ ուսյալի, որը քո լուսանկարի տակ գրում է․ «Ողջյուն, դու սիրուն ես», — զրոյի են հավասար, բայց խանդն իռացիոնալ բան է։ 

7. Պատահել է, որ անցյալում նա ինքն է դավաճանել   

Եւ վախենում է, թե այժմ դու իրենից վրեժ կլուծես։ Ուղղակի համբերություն ունեցիր եւ ցույց տուր, որ նա կարող է քեզ վստահել։ 

Աղբյուրը՝  Cosmo.ru

 

30.10.15 | հասարակություն | մոդա