Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ պայմանանշան երազում, որոնք չի կարելի անտեսել

1․Տուփեր

Երբ երազում տուփեր եք տեսնում, դա նշանակում է, որ Դուք զգում եք, որ ձեզանից ինչ-որ բան են թաքցնում։ Դատարկ տուփը, հավանաբար, ցույց է տալիս հիասթափության զգացողությունը։ Բազմաթիվ տուփեր նշանակում է, որ խնդրի առաջ եք կանգնել Ձեր զգացմունքների պատճառով և թաքցնում եք դա։

2․Հեռախոսներ

Զանգող հեռախոսը նշանակում է, որ Ձեր էության մի մասը , ի վերջո, միավորվում է կյանքի ընթացքի հետ, որն այդքան անհրաժեշտ էր Ձեզ։ Հավանաբար, Ձեր կյանքի որոշիչ պահը շատ մոտ է Ձեզ։ Եթե դուք չեք պատասխանում հեռախոսազանգին, Դուք ենթագիտակցաբար չեք ցանկանում այդ փոփոխությունները։
3․Թռիչքներ

Թռիչքները երազում, որպես կանոն, տեղի են ունենում գիտակցված երազում։ Այս տեսակ երազները  կոչ են անում արթնացնել Ձեր ենթագիտակցությունը։ Թռիչքը երազում կարող է նաև նշանակել, որ Ձեր կյանքում դժվար շրջան է, և Դուք փորձում եք հաղթահարել այն։

4․Լուսին

Լուսինը երազում ասում է, որ Դուք թաքնված, կամ հավանաբար քիչ արտահայտված ստեղծագործական պոտենցիալ ունեք, որը վախենում եք բացահայտել։

5․Ճանապարհ

Ճանապարհը՝ կյանքի ուղղիով Ձեր ճամփորդության նշանն է։ Եթե տեսնում եք մաքուր, ասֆալտապատ ճանապարհ կամ արահետ, ուրեմն դրական և պայծառ եք տեսնում  Ձեր ապագան։

6․Ծաղիկներ

Տեսնել նորաբաց ծաղիկ նշանակում է, որ Ձեզ համար նոր հնարավորություններ են բացվելու։ Տեսնել բողբոջող ծաղիկ, նշանակում է, որ Ձեր որոշ գործողությունները կսկսեն ծաղկել և պտուղներ տալ։ Թոշնած ծաղիկները նշանակում են՝ Ձեր կյանքի կարևոր հատվածը, միգուցե, ավարտված է։

7.Ջուր

Ջուրը մեր երազներում, որպես կանոն, արտացոլում է մեր կյանքի սկզբունքներն ու հավակնությունները։ Եթե օվկիանոս եք տեսնում, սա նշանակում է, որ Ձեզ մոտ հիմա մեծ հնարավորությունների շրջան է, և ճիշտ ժամանակն է ռիսկի դիմել։ Առվակներն ու փոքր լճակները երազում՝ դժվարությունների նշան են։

Աղբյուրը՝Klubber

11.01.16 | հասարակություն | մոդա