Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ նշան, որ դուք իդեալական ընտրյալ ունեք

1. Նա լսում է ձեզ

Մենք առաջին հերթին ուզում ենք, որ մեզ լսեն: Մենք ցանկանում ենք, որ մեր արժեքները, կարծիքներն ու համոզմունքները լսեն: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դրանց հետ, անհրաժեշտ է, որ մեր կարծիքը հարգեն: Իդեալական բոյֆրենդը անպայման կլսի ձեզ:

2. Նա չի վերահսկում ձեզ

Զգույշ եղեք այն տղայի հետ, ով չափազանց շատ է սիրում «կառուցողական» քննադատություն ու ձգտում է մշտապես վերահսկել ձեզ: Չէ՞ որ հարաբերություններում որոշակի ազատություն պետք է լինի:

3. Նա պատմում է իր զգացմունքների ու հույզերի մասին

Իսկական տղամարդիկ խոսում են իրենց զգացմունքների ու հույզերի մասին: Դրանում ոչ մի վատ բան չկա: Նա ձեզ պատմում է իր զգացմունքների ու իր վախերի մասին: նա խոսում է ձեզ հետ լուրջ թեմաների մասին, նա չի վախենում սիրել ու ասել ձեզ, որ սիրում է:

4. Նա ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին դուք կաք

Դա գուցե ցանկացած հարաբերությունների ամենակարեւոր ասպեկտներից մեկն է: Նա չի ցանկանա որեւէ բան փոխել ձեր մեջ: Դուք բացառիկ ու հրաշալի եք յուրովի: Եթե դուք օրինակ ամեն առավոտ ամբողջ տնով մեկ երգում եք՝ ցնցուղ ընդունելիս կամ էլ սիրում եք գիշերները փազլներ հավքել, ապա իդեալական տղան ձեզ կընդունի այնպիսին, ինչպիսին դուք կաք:

5. Նա ձեզ ազատ տարածություն է թողնում

Հոգեբանները վստահեցնում են, որ հարաբերություններում զուգընկերներից յուրաքանչյուրի անձնական կյանքն իր կարեւորությամբ երբեմն գերազանցում է նույնիսկ սեքսը: Իդեալական բոյֆրենդը երբեք չի ստիպի, որ դուք միշտ իր հետ լինեք, չէ՞ որ նա հասկանում է, որ յուրաքանչյուրին նաեւ անձնական ժամանակ է պետք:

6. Նրան հետաքրքրում է այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս

Նա իրոք հետաքրքրվում է նրանով, ինչը դուք սիրում եք անել: Դա չի նշանակում, որ նա պետք է սիրի այն ամենը, ինչ դուք եք սիրում, կամ անի այն ամենը, ինչ դուք եք անում: Նա պարզապես իրոք ուզում է իմանալ, թե ինչն է ձեզ հետաքրքիր:

7. Նա ձեզ ստիպում է ծիծաղել

Ծիծաղն իրոք ցանկացած դեղորայքից լավ է: Ոչ բոլոր տղաները կարող են պրոֆեսիոնալ կատակերգու լինել, բայց իդեալական տղան լավ հումորի զգացում ունի: Նա սիրում է կատակել: Նա կարող է նույնիսկ հիմարություններ անել հանուն ձեզ:

Աղբյուր՝ Creu

 

25.01.16 | հասարակություն