Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ նախանշան, որ ձեր ամուսինը հավատարիմ է

Գիտնականները սոցիոլոգիական բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարում ամուսնական հավատարմության թեմայի շուրջ։ Այս հետազոտությունների արդյունքում նրանց հաջողվել պարզել, թե որ զույգերի մոտ սովորաբար ամուսնական դավաճանության խնդիր չի ծագում։ Եթե այս բոլոր ուսումնասիրությունները ամփոփենք, կարելի է կազմել հավատարիմ տղամարդու պատկերը։

Ձեր եկամուտները քիչ թե շատ հավասար են։ Ամերիկյան սոցիոլոգները պնդում են, որ հիմնականում դավաճանում են այն տղամարդիկ, ովքեր կամ ավելի շատ, կամ ավելի քիչ գումար են վաստակում, քան կինը։ Հարուստ ամուսինը կարծում է, որ իրեն ամեն ինչ ներելու են, իսկ աղքատն այդպես փորձում է ինքնահաստատվել։

Նրա ընկերները նույնպես հավատարիմ են իրենց կանանց կամ ընկերուհիներին։ Ընկերների օրինակը շատ կարեւոր է տղամարդու համար։

Նա զգում է, որ իրեն սիրում եւ վստահում են։ Մոռացեք այն մասին, որ «տղամարդկանց միայն մի բան է պետք»։ Իրականում տղամարդու դավաճանության պատճառը ամենեւին էլ սեքսը չէ։ Ըստ «Նյումեն» ընկերության անցկացրած ուսումնասիրությունների՝ տղամարդիկ դավաճանում են, որովհետեւ զգայական բավարարվածության պահանջ են զգում։

Նա էքստրավերտ է։ Մարդամոտ տղամարդուն ավելի դժվար է գաղթակղել։ Նրանք շփման կարիք չունեն, ուստի չեն հմայվում այլ կանանցով։ Իսկ ինտրավերտները դժվարությամբ են շփվում մյուսների հետ եւ ոչ մի հնարավորություն չեն ցանկանում բաց թողնել։

Նա ջազի սիրահար է։ Բրիտանական «Mirror» ամսագիրը հարցում է անցկացրել երաժշտասերների շրջանում եւ պարզել, որ ամենահավատարիմ ամուսինների լավագույն եռյակը գլխավորում են ջազի, սալսայի եւ փոփ երաժշտության սիրահարները։

Նա դաստիարակվել է մեծ ընտանիքում։ Հարցումները ցույց են տվել, որ դավաճանության հակված են այն տղամարդիկ, որոնք մեծացել են փոքր ընտանիքներում, միայնակ՝ առանց քրոջ կամ եղբոր։

Նա խելամիտ է։ Եթե տղամարդը հասկանում է, որ ցանկացած քայլից առաջ հակավոր է մտածել եւ չի տրվում մարմնի մյուս մասերի ցանկությանը, ուրեմն նա հավատարիմ ամուսին կլինի իր կնոջ համար։

 

 

Աղբյուրը՝ Cosmo.ru

20.10.15 | հասարակություն | մոդա