Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ հնարք, որոնք կինը կարող է անել բերանով

Այս հոդվածը կարդալուց հետո դու ժպիտով կամ կսկիծով կհիշես քո ընկերուհիների, իսկ որոշ դեպքերում էլ՝ քո վարքագիծը: Արդեն վաղը կկարողանաս առավելագույնս օգտագործել քո կանացի վերբալ ներուժը ու տղամարդկանց հետ հարաբերություններում հասնել ցանկալի արդյունքների:

1. Ժպիտ

Թիվ մեկ հնարք: Ամենահասարակը: Ամենակարեւորը, որի շնորհիվ ցանկացած աղջիկ կարող է շահեկանորեն տարբերվել մեծամասնությունից:

Ցանկացած տղամարդու հաճելի է տեսնել ժպտացող կնոջ:

Իսկ եթե ձեր կողքին դեռ արժանի տղամարդ չկա, ապա ամենայն հավանականությամբ դրա թիվ մեկ պատճառը ձեր դեմքի լուրջ արտահայտությունն է:

Սովորեք հաճախ ժպտալ: Ժպտացող եւ ուրախ կինը տասնապատիկ ավելի գրավիչ է ու կանացի, քան տխուր, մտահոգված ու լուրջ կինը:

2. Խոսել

Ինչպե՞ս է պետք խոսել տղամարդու հետ՝ նրան դուր գալու համար: Լսեք, թե ինչպես են խոսում տղամարդիկ գործնական քննարկումների ժամանակ ու ամեն ինչ հակառակն արեք:

Ձգտեք խոսել մեղմ, ցածր, ոչ արագ ու ոչ էլ դանդաղ:

Նույնիսկ կնոջ ձայնի մեջ տղամարդու համար կարեւոր է ներդաշնակություն զգալ:

Երբ դու հետեւում ես այդ խորհրդին, այդ ժամանակ քո խոսքերը նստվածք են տալիս տղամարդու գիտակցության մեջ:

3. Լռել

Դու ուզում ես իրավացի՞ լինել, թե՞ երջանիկ: Իմաստուն կանայք չեն վիճում ու չեն ձգտում իրավացի լինել: Երբ դու հստակ հասկանում ես, թե ինչու է պետք որոշակի դեպքերում լռել, ապա անում ես դա հեշտ ու առանց նեղսրտելու:

Հասկացեք, երբ տղամարդն առաջինն է ընդունում, որ կնոջ հետ հարաբերություններում ինքն է սխալ, նա կորցնում է իր առնականությունը:

Համապատասխանաբար տղամարդը սկսում է ավելի քիչ փող վաստակել ու աճել մասնագիտական կյանքում: Իսկ դրանից ի վերջո ընտանիքն է տուժում: Միթե դու դա ես ուզում:

Եղի՛ր ավելի իմաստուն, ու տղամարդն ինքը կխոստովանի իր մեղքը, բայց այդ դեպքում դա նրան ավելի շատ ուժ ու հաղթանակի հավատ կներշնչի:

4. Շրթունքները փքել

Ոչ թե քննադատել, այլ շրթունքները փքել: Երբ կինը քննադատում է՝ տղամարդու աչքերում նա դառնում է «որձ», մրցակից, հակառակորդ: Նույնիսկ եթե տղամարդն իրոք սխալ է: Ազատվեք այդ կործանարար սովորությունից: Ավելի լավ է ազդեք տղամարդանց բնազդների, նրանց էության վրա:

Եթե ինչ-որ բան այն չէ, երեխաների նման փքեք ձեր շուրթերը, նույնիսկ եթե 45 տարեկան եք: Այս դեպքում տղամարդն այլեւս ձեզ որպես հակառակորդ չի ընկալի ու կկարողանա լսել ու հասկանալ: Այս հարցում օրինակ վերցրեք երեխաներից՝ նրանք երբեք չեն քննադատում:

5. Խնդրել

Մի անգամ երեկոյան ես այցելեցի կանանց ու տղամարդկանց հարաբերությունների թեմայով վարպետության դասընթացի: Ես նստել էի անկյունում՝ եռման ջրով լի թեյնիկի կողքին: Կողքիս մի աղջիկ էր նստած, որը 2 ժամ տեւած դասընթացի ընթացքում հինգ անգամ խնդրեց, որ ես իր համար մի բաժակ ջուր լցնեմ:

Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր նա անել դա առանց անծանոթ տղամարդու օգնությանը դիմելու: Հաստատ կարող էր: Դա բոլորովին բարդ չէր: Բայց գիտե՞ք՝ ես ինչ էի զգում այդ պահին: Ես նրա խնդրանքները կատարում էի անհավանական ոգեւորությամբ, ինձ ասես արծիվ էի զգում: Ինձ համար հաճելի էր օգտակար ու անհրաժեշտ լինել կնոջը: Իսկ նա շատ մեղմ էր խնդրում,ժպիտով: Իսկ հետո անում էր այն, ինչի մասին կխոսենք հաջորդ կետում, եւ առանց որի կնոջ խնդրանքը կորցնում է իր կախարդական ներգործությունը:

6. Շնորհակալություն հայտնել

Գիտե՞ք, թե աղջիկները ինչ են ասում այդ մասին: 

«Իսկ ի՞նչ կարիք կա: Չէ՞ որ առանց դրա էլ հասկանալի է, որ ես շնորհակալ եմ ու որ ինձ համար հաճելի է: Ինչի՞ համար շնորհակալ լինեմ: Որ ինձ ծաղիկնե՞ր է նվիրել: Ես դրանից շատին եմ արժանի:»

Բայց եթե դու շնորհակալություն ես հայտնում ու ցույց տալիս քո ուրախությունն ու ոգեւորությունը, դա թմրադեղի նման է ազդում տղամարդու վրա: Նա անընդհատ ուզում է նորից ու նորից արժանանալ քո ուրախությանն ու շնորհակալությանը:

Չկա շնորհակալություն, չկա նաեւ քեզ ուրախացնելու ցանկություն: Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

7. Ոգեշնչել

Հետաքրքրվիր, թե ինչ քանակության տղամարդիկ են հաճախում անձնական աճի , բիզնեսի, կամ մարտարվեստի դասընթացների: Նրանց թիվը միլիոնների է հասնում:

Կարծո՞ւմ ես՝ նրանք ձանձանո՞ւմ են: Ոչ: Նրանք պարզապես մոտիվացիայի կարիք ունեն: Նույնիսկ միլիոնատերերն են այցելում դասընթացների: Որովհետեւ տղամարդուն լիցքեր են պետք նոր գործողությունների ու ձեռքբերումների համար:

Դո՛ւ դարձիր այդ ոգեշնչողը: Հիացի՛ր տղամարդու արժանիքներով, ուժեղ կողմերով, ասա այդ մասին: Ասա, որ հավատում ես նրան ու նրա կողքին քեզ վստահ ու ապահով ես զգում: Մեզ համար դա կենսական անհրաժեշտություն է:

Աղբյուրը՝  Klubber

19.01.16 | հասարակություն | մոդա