Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ հարց, որոնք արժե տալ տղամարդուն առաջին ժամադրության ժամանակ

1. Էրուդիցիա: Հետաքրքրվեք, թե ինչ գիրք կամ վեբ ռեսուրս է նրան դուր գալիս: Համաձայնեք, որ տղամարդուն բնութագրող կարեւոր բաներից մեկը կարդալու նկատմամբ նրա սերն է:

2. Կենսակերպը: Հարցրեք տղամարդուն նրա վերջին ճամփորդության մասին: Եթե նա սկսի ոգեւորված պատմել ուղեւորության բոլոր մանրամասները, ուրեմն տղամարդը կրքոտ ու բազմաշերտ խառնվածք ունի:

3. Մանկությունը: Ձեզ հաջողվե՞լ է զրուցել նրա մանկական երազանքների մասին: Հրաշալի է: Մանկական հիշողությունները կարող են շատ բան բացահայտել ձեր զրուցակցի ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի մասին՝ պատմել, թե ինչի մասին էր նա երազում, երբ դեռ մանուկ էր, ու այդ երազանքներից քանիսն է նրան հաջողվել կյանքի կոչել:

4. Կանայք: Փորձեք պարզել, թե ձեր զրուցակցին ինչն է զայրացնում կանանց վարքագծում: Գուցե ձեր բախտը կբերի, ու նա ձեզ պատահաբար կպատմի նաեւ իր նախորդ ընկերուհուց կամ կնոջից բաժանվելու պատճառը:

5. Խմիչք: Հարցրեք, թե ինչ ոգելից խմիչք է նա նախընտրում: Գուցե նրան ուժեղ վիսկի է դուր գալիս, կամ գուցե՝ մեղմ սպիտակ գինի … Համարվում է, որ խմիչքի հարցում տղամարդկանց նախասիրությունները համընկնում են նրանց խառնվածքին:

6. Ուտելիք: Ասում են, որ այն տղամարդը, ով համեղ է պատրաստում, կարող է ոչ միայն լավ սիրեկան դառնալ, այլեւ հրաշալի հայր: Պարտադիր ճշտեք ձեր զրուցակցից, թե նրա տանն ով է ճաշ պատրաստում եւ ինչու:

7. Երջանկություն: Հարցրեք, թե նրա կարծիքով ինչ է երջանկությունը ու կիմանաք, թե իրականում նա ինչի կարիք է զգում կյանքում:

 

Աղբյուր՝ Liza

04.02.16 | հասարակություն