Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Յոթ երեւույթ, որոնցից պետք է խուսափել՝ Նրա մայրիկը չդառնալու համար

Նախ ինքդ մանկամիտ մի եղիր

Եթե դու անընդհատ քեզ համար որպես զուգընկեր «հավերժ երեխաների» ես ընտրում, ուրեմն ինքդ ես դեռ շատ մանկամիտ: Եվ հավատում ես, որ կան առասպելական «իսկական տղամարդիկ» ու «իսկական կանայք», ու նրանք ունեն պարտականություններ, որոնք պետք է անընդհատ կատարեն, ու այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Բայց դա այդպես չէ: Չկան ոչ մի «իսկական» տղամարդիկ ու կանայք, որոնք տարբերվում են այն մյուսներից՝ «կեղծերից»: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք ու ինքներս ենք պատասխանատվություն կրում մեր կյանքի համար: Իսկ «իսկական» տղամարդու որոնումը ենթադրում է, որ այդ տղամարդը պետք է գումար վաստակի, իսկ կինը «հարմարավետություն ապահովի»: Այսինքն ըստ էության տղամարդու հետ ապրի նույն կյանքով, որով ծնողների հետ էր ապրում: Մայրն ու հայրը վաստակում էին, իսկ դուստրն այդ ընթացքում դասերն էր անում ու օգնում տնային գործերում: Բավականին մանկամիտ վարքագիծ, այնպես որ ոչ մի զարմանալի բան չկա, որ ձեր կողքին հայտնվող տղամարդիկ նույնպես այդպիսին են ՝ ավելի շատ փոքրիկ երեխայի են նման, քան հասուն տղամարդու:

Զսպիր բնազդներդ

Երբ սիրահարվում ենք, մենք շատ ենք ուզում մեր սիրելի մարդուն շրջապատել ուշադրությամբ ու հոգատարությամբ: Ուզում ենք երես տալ նրան ու ազատել մանր խնդիրներից: Կենցաղային, առաջին հերթին: Չէ՞ որ նա այնքան է հոգնել, իսկ դու միթե՞ չես կարող երկու աման լվանալ: Զգուշացե՛ք, վտանգավոր պահ է: Եթե ձեր սիրելի մարդուն սրտիդ ուզածիդ չափով երես տաք՝ շուտով նա այդ ամանները նույնիսկ մինչեւ լվացարան չի տանի: Իսկ ինչո՞ւ տանի: Չէ՞ որ կաս դո՛ւ: Քեզ համար մի՞թե բարդ է վերցնել այդ ամանները ու տանել:

Նրա փոխարեն մի արա այն, ինչ նա չի կարողանում անել

Իհարկե տղամարդիկ հիմնականում չեն կարողանում ճաշ պատրաստել: Ոմանք վեր են ածվում իսկական նորածինների, որոնք չեն կարողանում նույնիսկ սառնարանից հանել ու տաքացնել արդեն պատրաստված ուտելիքը: Դա շատ հեշտ է բուժվում՝ մեկ շաբաթ «Դոշիրակ» ուտելով: Վախենո՞ւմ ես, որ նա հանկարծ գաստրիտով կհիվանդանա: Հրաշալի է՝ միանգամից կսովորի նաեւ հերթագրվել բժշկի մոտ ու դեղեր խմել: Հենց դանակը ոսկորին հասնի՝ միանգամից ամեն ինչ կսովորի:

Մի փորձեք նրան վերահսկել

Նույնիսկ եթե դուք միասին եք ապրում ու որոշել եք ամուսնանալ, կարեւոր է հասկանալ, որ յուրաքանչյուրն ունի իր սահմանները, որոնք չի կարելի խախտել: Իսկ եթե հանկարծ քո սիրելին ուրախանում է, որ դու անընդհատ զանգահարում ես, պահանջում, որ նա հաշվետու լինի, թե ուր էր, ինչու է ուշացել, ու առհասարակ քեզ պահում ես սիրող, բայց խիստ մայրիկի նման, ուրեմն մենք քեզ համար վատ նորություն ունենք: Այդ տղան դեռ պատրաստ չէ հասուն հարաբերությունների:

Մի միջամտիր նրա անձնական կյանքին

Այո, յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական կյանքը, որը զուգընկերոջը բացարձակապես չի վերաբերում: Խոսքը ծնողների ու ընկերների հետ նրա հարաբերությունների մասին է: Դու չպետք է միջամտես դրանց, նույնիսկ եթե շատ ես ուզում: Առավելագույնը, որ կարող ես քեզ թույլ տալ՝ խորհուրդն է: Եվ դա էլ այն դեպքում, եթե քեզանից հարցնում են: Մնացած ամեն ինչը ոչ թե կնոջ, այլ մայրիկի վարքագիծ է: «Չփորձվես Վասյայի հետ շփվել, ասում եմ քեզ, նա քեզ վատ բաներ է սովորեցնում: Հետո ի՞նչ, որ տատիկդ թույլ է տվել: Մայրդ ասում է չի կարելի՝ ուրեմն չի կարելի»:

Պայմանավորվիր

Նրա հետ ազնվորեն պայմանավորվիր: Դուք իրավահավասար զուգընկերներ եք ու եթե ուզում եք այսուհետ էլ այդպիսին լինել՝ դուք ստիպված կլինեք փոխզիջումներ փնտրել: Ազնիվ փոխզիջում, առանց խորամանկությունների, առանց շանտաժի, առանց խաբեության:

Մի մոռացեք այն մասին, որ ժամանակի ընթացքում նա կսկսի ձեր վարքագիծն ընդունել որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան

Եվ շատ կզարմանա, եթե դու հանկարծ որոշես, որ նրա համար «հարազատ մայրիկ» դառնալը այն չէ, ինչ դու իրականում ուզում էիր: Այնպես որ, եթե չես ուզում հարաբերությունների ցավագին վերակառուցում, պարզապես ի սկզբանե քեզ նրա մայրիկի նման մի պահիր:

Աղբյուրը՝ Cosmo

27.01.16 | հասարակություն