Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մրցում են ՀՀ բոլոր մարզերի պատանի հրշեջ-փրկարարները





Ապրիլի 7-ին «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սպորտային հրապարակում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 13 թիմ: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Առաջնությանը հետևելու և մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

 

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ աճող սերնդի մոտ պատասխանատվության և գիտակից վերաբերմունք ձևավորելու, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաև այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև փորձի փոխանակման նպատակով:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը: 

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.

• Վազք 100 մ (տղաներ)

• Վազք 60 մ (աղջիկներ)

• Մարտական հագուստի հագնում

• Ձգում կախ դրությունից (տղաներ)

• Հրում հատակից (աղջիկներ)

• Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)

• Փոխանցումավազք 4×100 մ:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի և Շիրակի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 և ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ փրկարարական 619 թիմեր` 11-ից 17 տարեկան 5230 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: Մինչև պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությունը՝ յուրքանչյուր տարի՝ մարտ ամսին, ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվում են մարզային առաջնություններ, որոնց ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերն ու մասնակիցներն ապրիլին մասնակցում են հանրապետական առաջնությանը:

 

07.04.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ