Մրսածությունն արագ բուժելու 7 կանոնները

blognews.am.Բժիշկները հուշել են, թե ինչպես արագ ազատվել մրսածության ախտանիշներից տան պայմաններում։

 

Աշունը մրսածության և վիրուսային ինֆեկցիաների եղանակ է։ Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդանալ կարող է յուրաքանչյուրը, հատկապես եթե մարդու իմունիտետը թույլ է։ Որպես այդպիսին, մրսածությունն այդքան էլ վտանգավոր չէ առողջության համար, սակայն նրա տհաճ ախտանիշները կյանքն անտանելի են դարձնում։

 

Գոյություն ունի ընդհանուր 7 կանոն, որոնք կօգնեն արագ բուժել մրսածությունը, դրա համար էլ պետք է դրանք անգիր հիշել։

 

1. Անկողնային ռեժիմ։ Երբ դուք արդեն սկսում եք զգալ մրսածության առաջին նշանները, հատկապես մարմնի թուլացում, կարմրած քիթ, կոկորդի ցավ, մարմնի ջերմության բարձրացում և գլխացավեր, նույն պահին ընդունեք հորիզոնական դիրք և տաք հագնվեք։ Օրգանիզմը վատնում է իր ուժերը մրսածության դեմ պայքարի վրա վրա, դրա համար էլ հարկավոր չէ էներդիան անտեղի ծախսել։

 

2. Շատ ջուր։ Այս կանոնը բոլորին ծանոթ է դեռ մանկուց։ Տաք ջուրը հրաշալի մաքրում է օրգանիզմը տոքսիններից և հիվանդությունն առաջացնող միկրոօրգանիզմներից, դրա համար էլ եթե ձեզ մոտ նկատվել է մրսածություն կամ գրիպ, ապա անհրաժեշտ է շատ ջուր խմել։

 

3. Կոկորդի ողողումներ աղաջրով։ Քչերը գիտեն, սակայն աղաջուրը վերացնում է կոկորդի այտուցվածությունը, այնպես որ, ողողեք կոկորդը մրսածության դեպքում ամեն 30 րոպեն մեկ։

 

4. Սովորական թեյի/սուրճի փոխարեն բուսական կամ հատապտղի բուժիչ թեյեր խմեք։ Խոտեր պարունակող թեյերը ձեզ ավելի շատ օգուտ են բերում, քան սովորականները։ Եռացրեք թեյ հաղարջի տերևներից, լայմից, երիցուկից, անանուխից, ազնվամորուց և խմեք տաք վիճակում օրվա ընթացքում մի քանի անգամ։

 

5. Մեղրը փոխարինում է հազի և կոկորդի ցավի դեմ դեղահաբերին։ Մեղրը բնական հակասեպտիկ է։ Այն կարող է նաև թեթևացնել օրգանիզմի բորբոքումը և մաքրել անոթները տոքսիններից։

 

6. Քթի մաքրումն աղային լուծույթով։ Փակ քթանցքների դեմ ամենալավ միջոցն աղաջուրն է։ Եթե դուք օգտվում եք աղաջրի լուծույթից մրսածության դեպքում, ապա չկա անհրաժեշտություն գնելու ավելորդ կաթիլներ անոթների նեղացման համար։

 

7. Վիտամինացված դիետա և հավի արգանակ։ Մեր տատիկներն անգամ եռացրել են հավի արգանակը մրսածության դեպքում, և այն օգնել է, երևի թե նրա համար, որ այն պարունակում է ճարպեր և կալորիաներ և ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները։

 

Այս կանոնները և մեթոդները կարող են օգտագործել մրսածության բուժման համար ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։

 

 

26.10.17 | քաղաքականություն