Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մտավոր կարողությունները բարելավելու 5 միջոց

1․Սուրճ խմեք

Իհարկե, քնի մշտական պակասն ու մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը դեռ ոչ ոքի համար օգտակար չեն եղել, սակայն կոֆեինի կարճատև դրական ազդեցությունը կրկին ապացուցեցին վերջերս արված հետազոտությունները։ Սուրճը ոչ միայն բարձրացնում է կենսունակությունը, այլ նաև օգնում է կենտրոնանալ դժվարին խնդիրների շուրջ և բարելավել ինտելեկտի գրեթե բոլոր ցուցանիշները, ինչպիսիք են տրամաբանական մտածողությունը կամ արձագանքելու արագությունը։
Գիտնականները ընդգծում են՝ պետք չէ մտածել, որ կոֆեինը Ձեզ ավելի խելացի է դարձնում, այն պարզապես ստիպում է ուղեղին աշխատել ավելի էֆֆեկտիվ «արտակարգ» ռեժիմում, սակայն մշտական ծանրաբեռնվածությունը օրերից  մի օր անպայման  կվերածվի քրոնիկ հոգնածության։

2․ Երբեմն գինի վայելեք

Մարդկությունը դարերի ընթացքում բացահայտել է ալկոհոլի ազդեցության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Վերջերս Նորվեգիայի գիտնականների անցկացրած փորձարկումները ապացուցում են, որ պարբերաբար չափավոր քանակությամբ գինի օգտագործող մարդիկ թեստերում դրսևորում են ճանաչողական լավագույն ցուցանիշները, քան նրանք, ովքեր զսպում են իրենց ալկոհոլի օգտագործման հարցում։ Հատկապես ակնհայտ օրինաչափություն  էին կազմում կանայք։
Բազմաթիվ հետազոտություններ նշում են, որ քիչ քանակությամբ գինին  դրական ազդեցություն ունի մտածողության, խոսքի կապակցվածության, ուշադրության և այլ հոգեկան գործընթացների վրա։ Ենթադրվում է, որ խաղողի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ուղեղի ծերացումը։ Այնպես որ, ինչպես ասում էին մեր նախնիները՝ in vino veritas!

3․ «Լիցքավորվեք» արեգակից

Արևի ջերմության ավելցուկը վնասակար է մաշկի համար, սակայն պետք չէ ամբողջությամբ խուսափել արևի շողերից՝ D վիտամինը օգտակար է ուղեղի համար։

Գիտնականները փորձի ընթացքում պարզել են, որ արևային լոգանքների սիրահարները թեստային առաջադրանքների ավելի լավ արդյունքներ ուեն, քան D վիտամինի պակաս ունեցող մարդիկ։ 

Որոշ հետազոտողներ կարծում են, որ D վիտամինը օժտված է ուղեղի ծերությունը դանդաղեցնելու հատկությամբ, և եթե Դուք վամպիր չեք, ուրեմն հանգիստ կարող եք «լիցքավորվել» արեգակի շողերի ներքո։ Սակայն հիշեք չափաբաժնի մասին, այլապես կարող եք արևահարվել։

4․Թույլ տվեք, որ  Ձեր մտքերը «տարածվեն»

Որպեսզի գլուխն աշխատի մաքսիմալ արդյունավետությամբ, անհրաժեշտ է կենտրոնանալ կոնկրետ խնդրի շուրջ։ Ուղեղն ավելի էֆեկտիվ է, երբ զբաղված է մեկ խնդրի լուծման շուրջ, եթե Դուք, իհարկե, Հուլիոս Կեսարը չեք։

Սակայն, ինչպես պարզվեց վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում, երբեմն ավելի լավ է իսկապես «բաց թողնել» սեփական մտքերը և մտածել բոլորովին այլ բանի մասին։ Այս տեսակ փոքրիկ դադարը թույլ կտա հետագայում ավելի լավ կատարել առաջադրված խնդիրները։

5․Ինքներդ Ձեզ հետ խոսելով՝ կարող եք գտնել տանը «կորած» իրը

Երբ մարդը սկսում է խոսել ինքն իր հետ, շատերին դա զարմացնում է։ Հետազոտելով այս երևույթը՝ գիտնականները պարզել են, որ բարձրաձայն արտահայտված մտքերը իսկապես լավացնում են խելամտությունն ու հնարամտությունը։
Փորձի մասնակիցների առաջադրանքը՝  գտնել որևիցե իր, և այդ ընթացքում արձանագրվում էր, թե ինչ ազդեցություն ունեին իրենց արտահայտությունները որոնումների էֆեկտիվության վրա։ Կամավորները, որոնք բարձրաձայն արտահայտում էին որոնումների նպատակները, ավելի արագ գտան իրը, քան նրանք, ովքեր լռում էին։ Ի դեպ, արտահայտությունները, որոնք ոչ մի կապ չունեն որոնվող իրի հետ, չէին տալիս ցանկալի արդյունք, այսինքն՝ անիմաստ է բարձրաձայն կրկնել «սառնարան», եթե ոչ մի կերպ չեք կարող գտնել բանալին։

Աղբյուրը՝ Kleo

01.09.16 | հասարակություն