Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մսային դիետա

Այս սննդակարգը հիմնված է ածխաջրերի կրճատման վրա: Այն չի սահմանափակում չափաբաժինները, սակայն սննդում պետք է լինեն միայն սպիտակուցային մթերքներ, ինչպես նաեւ օսլա չպարունակող բանջարեղեններ։ Ինչպես ցանկացած սպիտակուցային սննդակարգի հետեւելիս, անհրաժեշտ է շատ ջուր խմել երիկամները չծանրաբեռնելու համար: Չի կարելի սննդակարգին հետեւել  10 օրից ավելի:

Հիմնական կանոնները` տապակելու եւ աղցանները համեմելու համար ձիթապտղի յուղ օգտագործեք: Բանջարեղենին եւ մսային ուտեստներին կիտրոնի հյութ ավելացրեք, որը  С վիտամինի հրաշալի աղբյուր է: Սնունդ ընդունելուց հետո կես ժամվա ընթացքում մի խմեք: Կերեք օրական 5 անգամ, սննդի վերջին ընդունումը պիտի լինի մինչեւ ժամը 20-ը:

Արգելված մթերքներն են` հաց, խմորային ուտեստներ, ձավարեղեն, շաքար, մրգեր, կաթնամթերք, գազար, եգիպտացորեն, կարտոֆիլ, ալկոհոլ, քաղցր ըմպելիքներ: 

Թույլատրված մթերքներն են` միս եւ մսամթերք, ձուկ, ձու ցանկացած ձեւով, բոլոր բանջարեղենները, բացի արգելվածներից: 

 

Աղբյուրը` Dieta.ru

21.04.16 | հասարակություն