Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մսային դիետա

Այս դիետան կառուցված է ածխաջրերի կրճատման սկզբունքով։ Այն չի սահմանափակում չափաբաժինները, սակայն սննդակարգում պետք է լինի միայն սպիտակուցային մթերք՝ ուղեկցված քիչ օսլա պարունակող բանջարեղենով։ Ինչպես ցանկացած սպիտակուցային դիետա պահպանելիս՝ երիկամները չծանրաբեռնելու համար հարկավոր է մեծ քանակությամբ ջուր օգտագործել։ 10 օրից ավելի խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին։

Հիմնական  կանոններ՝ աղցանների և մթերքը տապակելու համար օգտագործեք ձիթայուղ։ Բանջարեղենին և մսային ուտեստներին կիտրոնի հյութ ավելացրեք՝ C վիտամինի հիանալի աղբյուր։ Ուտելուց հետո 30 րոպեի ընթացքում հեղուկ մի օգտագործեք։ Սնվեք օրական 5 անգամ, և վերջինը պետք է լինի մինչև ժամը 20։00։

Արգելված մթերք՝ հաց և ցանկացած խմորեղեն, ձավարեղեն, շաքարավազ, միրգ, կաթնամթերք, գազար, եգիպտացորեն, կարտոֆիլ, ալկոհոլ, քաղցր ըմպելիքներ։

Թույլատրելի մթերք՝ մսամթերք, ձուկ, հավկիթ, բանջարեղեն (բացի գազարից և կարտոֆիլից)։ 

Աղբյուրը՝ Dieta.ru

06.09.16 | հասարակություն