Մոսկվայում մրցանակի է արժանացել Ռուս-հայկական երիտասարդական միության համանախագահը

 

Այսօր Մոսկվայում, ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ամենից առաջատար երիտասարդ քաղաքագետների, պետական ծառայողների և հասարակական գործիչների ռեյտինգների շնորհանդես:

Ելույթ ունեցողները մրցանակի են արժանացրել Ռուս-հայկական երիտասարդական միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանի գործունեությունը: Սպասվում էր, որ մրցանակներ են տրվելու նաև Հայաստանի Հանրապետության ևս երկու ներկայացուցիչների՝ Արթուր Մովսիսյանին և Արմեն Կարապետյանին:

 

28.02.17 | քաղաքականություն