Մոսկվայում ձերբակալվել է հայազգի տաքսու վարարոդ՝ ուղևորուհուն ծեծելու և նրա հեռախոսը գողանալու համար.Aysor.am

Մոսկվայում անօրինական աշխատող հայազգի տաքսու վարորդը մեղադրվում է ուղևորուհուն ծեծելու և նրա բջջային հեռախոսը գողանալու համար: Նրան ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ, հայտնում է РИА Новости-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ վաղ առավոտյան, նշել է աղբյուրը:

 

«Ոստիկանությունում տուրօպերատորական ընկերության տնօրեն հանդիսացող մի աղջկանից ահազանգ է ստացվել, որ տաքսու վարորդը ծեծել է իրեն և հափշտակել Iphone 6S հեռախոսը: Նյութական վնասը գնահատվում է 65 հազար ռուբլի», — ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նույն օրը ոստիկանները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հավելել է աղբյուրը:

 

«Պարզվել է, որ նա տաքսու վարորդ է աշխատում անօրինական ճանապարհով: Բացի աղջկա սմարթֆոնից՝ նրա մոտ գտել են ևս երկու հեռախոս: Այժմ դրանց պատկանելիությունը պարզվում է», — ասել է զրուցակիցը:

Aysor.am

30.10.17 | քաղաքականություն