«Մոնումենտի դղյակները վտանգված են». Բնապահպանի այս դիրքորոշումը հերքել է նախարարը

Աղետների ռիսկերի նվազեցման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է հակաէկոլոգիական շինությունների մասին՝ պաշտոնյաների դղյակները դասելով դրանց թվին:

 

Ըստ Դանիելյանի՝ Մանումենտից մինչև Սարի թաղ, այդ տարածքների անտառաշերտը էներգետիկ ճգնաժամի ժամանակ կտրվել էր, բայց հետո վերականգնում էր ընթանում:

“Հետո զարմանալիոներն նախազգուշական հրդեհներ արեցին, այրեցին վերականգնվող անտառը, իսկ հետո բաժանեցին օլիգարխներին՝ վիլլաներ կառուցելու համար:

Ափսոս է, մարդիկ գումարներ են ներդնելու, բայց դրանք սողանքային գոտիներ են լինելու: Այդ առանձնատները վտանգված են”,- ասաց մասնագետը:

 

Նա նշեց, որ Հաղթանակ զբոսայգին առանձնատներ կառուցելու համար գայթակղում է պաշտոնյաներին, քանի որ նրանց հավանաբար դուր է գալիս քաղաքին վերևից նայելը, բայց նրանք պետք է իմանան, որ տարածը սողանքային է:

 

Արատակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը շտապել է հերքել Կարինե Դանիելյանին: Նա լրագրողների հարցին, թե պաշտոնյաների դղյակները ռիսկային գոտո՞ւմ են, պատասխանեց «Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, և շարունակվում է շինարարությունը»:

 

Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է այնտեղ դղյակ կառուցում, Տոնոյանը պատասխանեց. “Ես չգիտեմ որտեղ ով ինչ ունի, բայց ես խոսեցի, որ մամուլի կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ ռիսկերի չընկալման վերաբերյալ: Ես այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ, ես կարծում եմ, որ թեման շահարկվում է”:

 

lragir.am

 

 

 

13.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն