Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մոդելների դիետա նրանց համար, ովքեր ուզում են նիհարել

Դիետան նիհարելու կոշտ եւ բարդ միջոց է, թեկուզ եւ կարճաժամկետ: Մոդելային խիստ դիետան նախատեսված է երեք օրվա համար: Երեք օրվա ընթացքում կարելի է մինչեւ 4 կգ կորցնել:

Բայց նախ՝ մի քանի խորհուրդ մոդելների կողմից.

Արտիճուկներն ախորժակը փակելու հատկություն ունեն:

Օգտագործեք դրանք, եթե զգում եք, որ քաղցած եք:

Հինգանգամյա սննդակարգի դեպքում կալորիաները հավասարաչափ են այրվում, ամբողջ օրվա ընթացքում քաղցի զգացողություն չի առաջանում:

Քաղցր եւ յուղոտ սննդի քանակությունը նվազագույնի հասցրեք:

Կոճապղպեղով համեմունքն արագացնում է յուղերի կլանումը:

Սահմանափակեք աղի քանակությունը, այն ջուրն օրգանիզմում է պահում:

Լավ հատկություն ունի մաղադանոսը. մեկ ճյուղ ծամելով՝ կճնշեք քաղցի զգացողությունը:

Արքայախնձորում էնզիմ բրոմելայն կա, որը կանխում է օրգանիզմում յուղերի կուտակումը:

Եվ այսպես՝ դիետան.

Առավոտ — 1 խաշած ձու;

2.5 ժամ անց — առանց շաքարավազի թեյ եւ 130 գրամ անյուղ կաթնաշոռ;

Ճաշ՝ կրկին 2.5 ժամ անց — 1բաժակ թեյ եւ նորից 130 գրամ անյուղ կաթնաշոռ;

Ճաշից հետո մինչեւ հաջորդ առավոտ ոչինչ չեն ուտում:

Աղբյուրը՝ islimming.ru

01.11.16 | հասարակություն