Մշակվում է ինովացիոն ոլորտի ռազմավարությունը

 






 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման և ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները: 

 

Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին և Մայքլ Գուֆին:

 

Նախարարն  ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության և դրա հիման վրա մշակված միջոցառումների կարևորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության և դրան հասնելու ուղիները նախանշելու  տեսակետից։ 

 

Նախարար Սուրեն Կարայանի և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային և տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական և մասնավոր հատվածի, գիտական և տեխնոլոգիական հանրության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները: 

 

Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:

13.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն