Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մինչեւ 16 տարեկան ամենագեղեցիկ 5 մոդելները

Նորաձեւության աշխարհը մշտապես զարգանում ու փոփոխվում է եւ դրա հետ մեկտեղ փոխվում են նաեւ մոդելները: Կարծիք կա, որ մոդելները հաջողակ կարիերա կարող են կերտել մինչեւ 25 տարեկան, քանի որ նրանց աստիճանաբար փոխարինելու են գալիս 18-ամյա գեղեցկուհիներ, նոր եւ թարմ դեմքեր: Իսկ երբեւէ մտածել եք, թե քանի տարեկանից կարելի է սկսել մոդելի կարիերան: Ներկայացնում ենք մինչեւ 16 տարեկան ամենագեղեցիկ մոդելների լավագույն հնգյակը:

Տիլան Բլոնդո

Տիլան Բլոնդոն այժմ 14 տարեկան է, սակայն արդեն մասնակցել է Ժան Պոլ Գոտյեի ցուցադրությանը, լուսանկարվել Vogue-ի շապիկի համար, պայմանագրեր կնքել Сhanel, Pull&Bear, Boss, Lacoste եւ շատ այլ հանրահայտ ապրանքանիշների հետ:

Մակենզի Ֆոյ

Մոդելային բիզնեսում Ֆոյը հայտնվել է դեռեւս 5 տարեկանից եւ շատ կարճ ժամանակահատվածում կայացել է ոչ միայն որպես մոդել, այլեւ դերասանուհի՝ նկարահանվելով «Աղջամուղջ։ Սագա։Նորալուսին» եւ «Ինտերստելլար» ֆիլմերում:

Կրիստինա Պիմենովա

10-ամյա Կրիստինա Պիմենովան արդեն հասցրել է ստանալ «Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակ» տիտղոսը: Նա նկարահանվել է Armani, Prada, Roberto Cavalli եւ Dsquared ապրանքանիշների գովազդներում: Իսկ վերջին 4 տարիներին Կրիստինա Պիմենովան Ռուսաստանում «Kinder» բրենդի դեմքն է:

Լանեյա Գրեյս

11-ամյա Գրեյսը դարձել է GAP եւ H&M համաշխարհային ապրանքանիշների դեմքը: Լանեյան սիրում է սերֆինգով զբաղվել եւ ջութակ նվագել:

Անաստասիա Բեզրուկովա

12-ամյա Անաստասիան աշխատել է Incanto եւ Benetton բրենդների հետ, ինչպես նաեւ նկարահանվել Vogue-ի համար:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Формула Любви

 

26.01.16 | հասարակություն