Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Միլիոնատեր մայրիկի՝ երեխաների դաստիարակության սկզբունքները

Դենի Ջոնսոնը ծնվել է աղքատ ընտանիքում, 17 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, 21-ում՝ անօթեւան, իսկ 23-ում միլիոնատեր է դարձել։ Հինգ երեխաների մայր, մի քանի թոռնիկների տատիկ, բիզնես-լեդի Ջոնսոնը պատմել է երեխաների դաստիարակության իր սկզբունքների մասին։

1. Երեխան մանկուց պետք է նպատակ ունենա

Հարուստ մարդիկ գիտեն, թե ինչ նպատակներ պետք է ունենան իրենց երեխաները։ Նրանք դաստիարակում են Հարվարդի համալսարանի ապագա ուսանողներ, ապագա բժիշկներ, իրավաբաններ, նախագահներ։ Իսկ միջին վիճակագրական մայրը իր երեխային մեծացնում է՝ հուսալով, որ միգուցե բախտը կժպտա նրան։

2. Առանց հեռուստացույցի եւ բջջային հեռախոսի

Ջոնսոնի երեխաներն իրենց առաջին հեռախոսը ունեցել են 16 տարեկանում, նրանց առաջին համակարգիչը հայրիկինն էր, իսկ հեռուստացույց տանն ընդհանրապես չի եղել։ «Իմ երեխաները չէին կարող բջջային հեռախոս ունենալ, քանի որ ոչինչ չէին վաստակում։ Բջջային հեռախոսը թույլ չի տալիս, որ երեխան կարգապահ լինի եւ ինքնուրույն կազմակերպի ու տնօրինի իր օրը։ Իսկ հեռուստացույցը կյանքի սխալ մոդել է սովորեցնում մարդկանց», — ասել է Դենին։

3. Երեխային պետք է սովորեցնել սիրել աշխատանքը

Մոտենում են հանգստյան օրերը։ Ի՞նչ են լսում երեխաները՝ «վերջապես կհանգստանամ ԱՅՍ աշխատանքից», «իմ տնօրենը հիմարի մեկն է», «զզվում եմ այս գործից» եւ այլն։ Այսպիսով, երեխան մանկուց լսում է, որ աշխատանքը վատ, ծանր եւ տհաճ գործընթաց է, որից պետք է խուսափել։

4. Դուք բանկային հարուստ հաշիվ չեք ձեր երեխայի համար

«Ես տարեկան 50 դոլար եմ տալիս երեխայիս՝ կոշիկ գնելու համար։ Այդ գումարով նա չի կարող թանկարժեք կոշիկ գնել, իսկ եթե ցանկանում է, թող ինքն աշխատի կամ սպասի զեղչերի շրջանին»,- ասել է Ջոնսոնը։ Ծնողը պետք է երեխային ապահովի առաջին անհրաժեշտության ամեն ինչով, բայց չպետք է կատարի երեխայի բոլոր ցանկություններն ու քմահաճույքները։ Դրանք նա ինքնուրույն պետք է անի։

5. Ծախսե՞լ, թե՞ խնայել

Երեխաներին պետք է սովորեցնել գումար աշխատել, խնայել եւ ներդրումներ կատարել։ «Մեր տանը կար օրենք. հավաքիր 10 դոլար եւ ես կտամ եւս 10-ը։ Եվ երեխաները սկսում էին գումար հավաքել հեծանիվ, երաժշտական գործիք գնելու համար»,- պատմել է բիզնես-լեդին։

6. Առատաձեռնություն սովորեցնել

Հաջողակ մարդիկ առանձնանում են իրենց առատաձեռնությամբ եւ հուզականությամբ։ Իզուր չէ Աստվածաշնչում գրված, որ 10% պետք է նվիրատվություն անել։ Ջոնսոնը նույնպես իր երեխաներին սովորեցրել է, որ վաստակած գումարի 10%-ը պետք է տալ կարիքավորներին, 20%-ը թողնել հանգստի եւ զվարճանքների համար, իսկ մնացածը պետք է խնայել՝ ապագա ծրագրերն իրականացնելու համար։

Աղբյուրը՝ Creu

20.07.15 | հասարակություն | մոտոցիկլ քաղաքականություն ֆուտբոլ