Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Միայնությունը ամուսնության մեջ եւ ինչպես հաղթահարել այն

Ամուսնական զույգում շփումը նվազեցնող մի քանի պատճառ գոյություն ունի, ինչն ի վերջո հանգեցնում է ամուսնության մեջ միայնության, չպահանջվածության, չիրացվածության զգացողության: Որպես կանոն, կանանց մոտ դա սկսվում է առաջնահերթությունը երեխաների վրա տեղափոխելուց, նրանց հակումների, խնդիրների վրա կենտրոնանալուց, ինչի հետեւանքով երկրորդ կեսի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը մի քիչ մարում է: Տղամարդկանց դեպքում առկա են կարծրատիպեր, որոնք նրանց պարտադրվել են ծնողների ընտանիքում. տղան պարտավոր է ուժեղ լինել, նա երբեք լաց չի լինում, չի բողոքում, խղճահարություն չի խնդրում:  Ուրիշ մարդու հետ խոսելու եւ նրան լսելու անկարողությունը` միաժամանակ սպասելով, որ նա ինքը կկռահի ձեր մտքերը, մեծացնում է անտեսանելի անդունդը: Ավելի ուժգնորեն է դրսեւորվում եսասիրությունը եւ   զույգում յուրաքանչյուրը կարծում է, թե հենց իրեն պետք է հասկանան` չպատրաստվելով առաջինը զիջումների գնալ եւ երկխոսություն սկսել:  

Այդ ամենը նպաստում է ընտանիքում աճող մեկուսացածության զգացմանը: Ըմբռնման բացակայությունը, չպայմանավորվածությունը եւ հուզող մտքերի, տագնապների, վիրավորանքների չարտահայտվածությունը կուտակվում է ձնագնդի նման: Արդյունքում երբեմն սիրահարված զույգը կարող է ուղղակի գոյակցել` ելնելով կենցաղում պարզ փոխշահավետությունից կամ էլ ուղղակի բաժանվել: 

Ինչ է պետք անել, ինչպես  ամուսինների հարաբերություններին վերադարձնել հուզական ջերմությունը եւ մտերմությունը: Ամուսնական զույգերի մեծամասնությունը հաճախ չի ձգտում նման դրվածքի եւ իրարից առանձնանալու: Իզուր չեն ասում, որ ցանկացած հարաբերություններ, նույնիսկ ամենակրքոտը խարույկ է, որը պետք է պահպանել:  Ամուսինները հեռանում են միմյանցից, անուշադրությունը եւ մյուսի խնդիրների,  հոգսերի, հակումների նկատմամբ հետաքրքրության բացակայությունը քողարկելով հոգնածությամբ եւ հոգսերով:  Եվ շատ դժվար է ընդունել, որ ամուսնության մեջ միայնության գլխավոր պատճառը դա չէ, այլ անտարբերությունը: 

Սակայն ընդունելով դա, գիտակցելով ոչ միայն զուգընկերոջ, այլեւ սեփական մեղքը, կարելի է փրկել ընտանիքը եւ սկզբից սկսել: Աշխատեք ձեզ վրա, իրար ընկալելու ձեր եղանակի, ընդունելով ձեր դերը եւ պատասխանատվությունը, հարաբերությունների ինչպես վերելքները, այնպես էլ անկումները: Երկխոսություն ստեղծելը հեշտ չէ, բայց կարեւոր է անել առաջին քայլը, նույնիսկ եթե վախենում եք, թե ձեզ չեն հասկանում, կշրջվեն` մեկուսանալով անտարբերությամբ եւ ծածկվելով թերթով: Պատմեք ձեր զգացմունքների մասին, այն մասին, թե ձեզ ինչքան է պակասում ջերմությունը, ըմբռնումը, աջակցությունը ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցում:  Բայց միաժամանակ անպայման հետաքրքրվեք ձեր մոտ մարդուց իր հոգսերի, տագնապների մասին: Կարեւոր է այդ ամենն անել ամբողջ սրտով, առանց արհեստականության: Հիշեք, չէ որ դուք ընհանուր հետաքրքրություններ, հակումներ եք ունեցել:  Փորձեք իրականացնել դրանք, որքան էլ անտեղի թվան: Մի վախեցեք քնքշանք, գուրգուրանք դրսեւորել. իսկական հոգատարությունը շնորհակալությամբ կընդունվի եւ կգնահատվի ըստ արժանվույն, նույնիսկ եթե սկզբում արտաքինից չդրսեւորվի:  

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

02.06.16 | հասարակություն