Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Միայնակ կանանց 5 սխալ

Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր կնոջ բնությունից տրված է մայր եւ կին լինելը եւ հնարավոր է, որ նա, ով մենակ է, եւս երազում է այդ մասին: Սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նրան չի հաջողվում հարաբերություններ կառուցել տղամարդու հետ: Ինչ սխալներ է թույլ տալիս նա: 

Աշխատանք միայնակ կանանց սխալների վրա

1. «Ես ո՞ւմ եմ պետք այսպիսին»: Շատերը կարող են ամբողջ կյանքում այդպես էլ չհանդիպել իրենց սիրուն, եթե կարծում են, որ արժանի չեն դրան: 

Բոլորն են արժանի սիրո: Դրան հավատալու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի ինքն իրեն համոզել.  «Ես այնքան գեղեցիկ եմ, սքանչելի, խելացի, բարի, հմայիչ, որ ուղղակի դատապարտված եմ երջանկության»:

2. «Ես միշտ իրավացի եմ»: Սեփական ճշմարտացիության մեջ մշտական համոզվածությունը կարելի է ոչ այլ ինչ կոչել, եթե ոչ հիվանդություն, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ բուժվել:  

Ստիպված կլինեք սովորել զիջել. առանց դրա, անհնար է լուրջ հարաբերություններ կառուցել: Արժե հիշել մի պարզ բան. հաղթող կարող է դառնալ նույնիսկ նա, ով մի անգամ պարտվել է մարտում: Տվյալ դեպքում հաղթանակը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը լրջորեն կցանկանա ձեզ հետ կապել իր կյանքը: 

3. «Անձնագրում կնիքը պարտադիր չէ»: Այո, այսօր ընդունված են քաղաքացիական ամուսնությունները: Բայց համաձայնելով պարզ համակեցության` կինը միանշանակորեն սխալ է թույլ տալիս իր ռազմավարության մեջ: Այդ պատճառով պետք է զգուշանալ` սեփական ընտրյալից լսելով այս արտահայտությունը. «Արի նախ ճանաչենք իրար»: Շատ պատմություններ են հայտնի, երբ տղամարդը, մի կնոջ հետ ապրելով, այդպես էլ չի կարողանում որոշել, թե արդյոք իրենք համատեղելի են: Մի օր նա մեկ այլ կնոջ է հանդիպում եւ մեկ-երկու ամիս անց գնում է գրանցելու ամուսնությունը: 

4. «Բոլոր տղամարդիկ սրիկաներ են»: Չի կարելի տղամարդու մեջ անընդհատ թշնամու տեսնել: Իհարկե, արժանի տղամարդիկ փողոցում թափված չեն, բայց դա բոլորովին չի նշանակում, թե բոլորն արդեն վաղուց «զբաղված» են: Արժե շրջվել, կողքերը նայել եւ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ մարդը մոտերքում է, պետք է միայն մեկնել ձեռքը: 

5. «Նա պետք  է միայն իմը լինի»: Սերը պարան չէ: Անթույլատրելի սխալ է գործում այն կինը, որը սիրեցյալին բացառապես իր սեփականությունն է համարում: 

Մշտական վերահսկողությունը, չափազանց կասկածամտությունը միշտ վանում են, իսկ տղամարդուն` առաջին հերթին: Նույնիսկ ավելին` նման հարաբերությունը կարող է նրան դավաճանության մղել: 

Մի խոսքով, միայնությունից ազատվելու համար պետք է սովորել լսել, տեսնել եւ զգալ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ սխալները եւ երջանիկ մայր եւ կին դառնալ: 

 

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

01.06.16 | հասարակություն | քաղաքականություն