Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մեսին վերադարձը նշում գոլով (ծաղրանկար)

02.09.16 - սպորտ

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հաղթական գոլին Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում:

Դա «Բարսելոնայի» ֆուտբոլիստի առաջին խաղն էր ազգային թիմում՝ հավաքականից հեռանալու մասին հայտարարելուց եւ իր որոշումը փոխելուց հետո:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Մեսին հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին, սակայն վերջերս հայտնեց մտափոխվելու մասին: Նա Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս հարձակվողը գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (56 գոլ): 

02.09.16 | սպորտ | քաղաքականություն