Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: 

 

Այս մասին փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ առաջին հանձնարարականն ուղղվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին: «Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների ու ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովենք մեր քաղաքների, գյուղերի, այգիների և այլ վայրերի մաքրությունը: Այս պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-ասաց նա:

 

Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում առաջինը մշակել և կառավարություն ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը, հստակ սահմանելով գործողեւթյունների պլանը և ժամանակացույցը, յուրաքանչյուր սուբյեկտի` գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի, պատասխանատվության շրջանակը: Երկրորդը` հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման գործընթացին` ներգրավվելով Բնապահպանության նախարարությանը և բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին:

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

 

 

 

 

16.02.17 | քաղաքականություն