Մեկնարկել է սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որին մասնակցելու իրավունք են ձեռք բերել նախնական փուլում հաղթած դպրոցների թիմերը:

 

Ներկաներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնի խոսքն է փոխանցել նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը: Նա մասնակիցներին մաղթել է հաջող մրցելույթներ և առողջ մրցակցություն: «Այս մրցումներում, մեծ հաշվով, չկան հաղթողներ և պարտվողներ, քանի որ սա լավ առիթ է ոչ միայն մրցելու, այլ նաև մարմինն ու հոգին կոփելու, առողջ և մարզված լինելու համար»,- ասել է Ս. Պռազյանը:

 

Մրցումներին մանակցում են Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների շուրջ 70 աշակերտներ: Սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների արդյունքները կամփոփվեն վաղը՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում: Նույն օրը տեղի կունենա հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

 

Slaq.am — Լրատվական աղբյուր

 

31.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն