Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

 

 

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար  Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սպասված միջոցառմանը հետևել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ Իրինա Սլուցկայան, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը:

 

Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները: 

Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկi վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

09.12.17 | քաղաքականություն