Մեկնարկել են ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումները

2017 թվականի փետրվարի 23-24-ը անցկացվում են ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ, որին մասնակցում են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: 

 

Մրցումների մեկնարկային օրը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ուժերն են չափել 20 պետական մարմինների ներկայացուցիչներ:

Մրցումներն անցկացվում են թիմային և անհատական հաշվարկով: Մասնակիցները մրցում են հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Հաղթող են ճանաչվելու առավել բարձր արդյունք ցույցաբերած մասնակիցը և թիմը: Մրցմանը չեն մասնակցում ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանություն և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Անհատական հաշվարկով 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին) կպարգևատրվեն օդամղիչ հրացաններով, իսկ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները՝ մարզահագուստով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և կտրվի հավաստագիր: Մրցանակային տեղեր գրաված թիմերին կտրվեն գավաթներ և հավաստագրերով:

Մրցումները կնպաստեն հրաձգության նկատմամբ հետաքրքրության, մարզաձևի մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման և դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:

Մրցումների արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 13-00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: 

 

 

 

 

 

 

 

23.02.17 | քաղաքականություն