Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այն, որ դուք անդադար անհանգստանում եք ձեր սիրելիի եւ ձեր ապագայի համար, ոչինչ չի փոխում իրականում: Ինչ լինելու է` լինելու է, այնպես որ`ավելի թեթեւ նայեք կյանքին:

ՑԼԵՐ

Ձեր կյանքի մի ուրախ փուլ մոտենում է ավարտին, ինչի պատճառով դուք այսօր տխուր կլինեք: Սակայն աշխատեք, որ ձեր տխրութունը չփոխանցվի ձեր սիրելիին: Նա մեղավոր չէ, որ ինչ-որ բաներ հարթ չեն ընթանում ձեր կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այն, ինչ ձեզ սկզբում աննշան մի բան էր թվում, իրականում շատ կարեւոր գործոն է ձեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Այնպես որ` կշռադատեք ցանկացած քայլ: Մանավանդ, որ դրա համար շատ ժամանակ ունեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այդքան մի անհանգստացեք: Այն, ինչի համար անհանգստանում եք, իրականում, այդքան էլ սարսափելի բան չէ: Աստղերը վստահեցնում են, որ օրը հաջող է լինելու ձեզ համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե այսօր ձեզ մոտ ոչինչ չստացվի, մի անհանգտացեք. Հիշեք, որ դուք սիրված եք: Ի դեպ, ցանկացած հարցով կարող եք, վստահորեն, դիմել ծնողներին: Նրանք գիտեն, թե ինչով կարող են ձեզ օգնել:

ԿՈՒՅՍԵՐ

Ամուսնացած կարգավիճակում գտնվող Կույսերը հնարավոր է` այսօր գնան «ձախ», քանի որ շատերը կփորձեն գայթակղել նրանց: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չտրվել այդ գայթակղություններին: Պետք է միշտ մտածել նաեւ վաղվա օրվա մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, բավականին, բարկացած կլինեք, ինչը կազդի ձեր սիրելիի հետ հարաբերությունների վրա: Դրա պատճառով նա կփորձի խուսափել ձեզ հետ շփումից

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի կազմած ծրագրերն, իրականում, այդքան էլ շահավետ չեն լինի ձեր ապագայի համար, սակայն աշխատեք նրան չտխրեցնել: Թողեք, որ շարունակի խորհել իր պատկերացրած ապագայի մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհիացնի ձեզ իր գիտելիքներով: Աշխատեք ցույց տալ, որ, իսկապես, տպավորված եք նրա գրագիտությամբ: Դա դրական կազդի նաեւ ձեր համատեղ ապագայի վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հետաքրքիր հարցեր կուղղի, որոնց կդժվարանք պատասխանել, սակայն փորձել, այնուամենայնիվ, պետք է: Արդյունքում` ինքներդ էլ շատ բացահայտումներ կանեք նրա մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աշխատեք զիջել ձեր սիրելիին եւ ցույց տալ, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է եւ որ ձեզ ոչինչ չի ահանգստացնում: Ինքներդ էլ այդպես ձեզ ավելի լավ կզգաք:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին այսօր մի բան ձեզ կխոստովանի, ինչի շնորհին նրան կբացահայտեք նոր կողմերով: Նրա տարօրինակ պահվածքն էլ ավելի կգրավի ձեզ:

05.03.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը մոդա