Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր լսել ձեր սեփական սրտին: Իհարկե, շրջապատի կարծիքը եւս շատ կարեւոր է, բայց երբեմն, ուղղակի, պետք է լսել սեփական սրտին:

ՑԼԵՐ

Աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել սիրելիի հետ: Եթե կարծում եք` որոշ ժամանակ պետք է հանգստանաք նրանից, ավելի լավ է հենց նրան այդ մասին ասեք եւ դա անեք շատ ուղիղ ձեւով, հակառակ դեպքում նա ձեզ չի հասկանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի մտքերն ու խոսքերը իրար չեն համապատասխանի եւ դժվար` կարողանաք նրան հասկանալ: Ավելի լավ է` լուրջ խոսակցությունները թողնեք հաջորդ օրվան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ինչ էլ ձեռնարկեք, հնարավոր է` այն ձախողվի: Այնպես որ` աշխատեք անել այն, ինչ ձեզ մոտ երկար տարիներ լավ է ստացվում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր շատ կցանկանաք ուրախացնել ձեր սիրելիին: Դրա համար պետք է հնարավորինս կրեատիվ լինեք: Նախ հիշեք, թե ինչ է նա ամենից շատ սիրում, հետո փորձեք դա օրիգինալ ձեւով մատուցել նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հարմար օր է, որպեսզի սիրելիին հասկացնեք, որ դուք էլ եք անհատականություն եւ ունեք ձեր սեփական կարծիքը: Սակայն պետք չէ ամեն ինչ չափազանցնել, սիրելիի կարծիքը հաշվի առնելը հանցագործություն չէ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աշխատեք հաճախ ժպտալ, որպեսզի ձեր սիրելին չնկատի, որ ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է: Նա կսկսի շատ ծանր տանել այդ փաստը, ինչը կանդրադառնա նրա աշխատանքի վրա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հրաշալի օր է հիշողությունների գիրկն ընկնելու համար: Հիշեք, օրինակ, ձեր դպրոցական սիրուն: Զանգահարեք նրան, ժամադրվեք: Լավ հիշողությունները կբարձրացնեն երկուսիդ տրամադրությունն էլ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք անակնկալ մատուցել ձեր սիրելիին: Գնեք այնպիսի բան, ինչը նրան, իրոք, կուրախացնի: Եղեք համարձակ, որովհետեւ աստղերը կարծում են` անկանկալը պետք է, որ հաջողվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Փորձեք այսօր չշեղել սիրելիին գործերից: Իրականում, նա շատ զաղված է եւ նրա այսօրվա գործերն ամենակարեւորն են: Նրան շեղելով միայն կբարկացնեք, իսկ հետո ստիպված կլինեք ներողություն խնդրել ձեր համառության պատճառով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները օրը կնվիրեն ընտանիքին: Ձեր ընտանիքին շատերն այսօր կնախանձեն: Դուք ամեն ինչ միասին կանեք. Միասին կգնաք զբոնելու եւ հիանալի ժամանակ կանցկացնեք:

ՁԿՆԵՐ

Այսօր կարող եք վերածվել երես առած երեխայի: Ձեր բոլոր երազանքներ կկտարվեն: Ձեր սիրելին ամեն ինչ կանի ձեզ գոհացնելու համար: Սակայն մի չարաշահեք նրա բարությունը, որպեսզի երկուսիդ տրամադությունն էլ շարունակի բարձր մնալ:

31.03.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը