Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունից ձեր ցանկությունը կորզելու համար հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնել այն՝ չմոռանալով ձեր փաստարկների մասին։ Այո, դա Նրան իսկապես բարկացնելու է, բայց ինչպես ասում են՝ նույնիսկ «ջրի կաթիլը քար է ծակում»։

ՑԼԵՐ

Ցլերի մոտ կարող են տեխնիկական բնույթի, փոքրիկ խնդիրներ ծագել այսօր։ Օրինակ՝ միգուցե խնդիրներ առաջանան ձեր հեռախոս հետ։ Ուստի, եթե Նա այսօր չկարողանա կախվել ձեզ հետ, փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափեք ավելորդ տարաձայնություններից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հուզական օր է ձեզ սպասվում։ Կցանկանաք ձեր ներսում կուտակված ամբողջ հուզմունքն ու խռովքը արտահայտել եւ պատմել Նրան։ Սակայն միթե դա երջանկություն կպարգեւի ձեզ։ Իսկ միգուցե դրանից հետո ավելի ցավոտ եւ ամոթալի իրավիճակում հայտնվեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հնարավոր է ցանկանաք ավելի լուրջ ընթացք տալ ձեր հարաբերություններին։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ շտապել։ Ձեր սիրած անձնավորությանը ժամանակ է հարկավոր՝ կենտրոնանալու եւ այդ պատասխանատու քայլին դիմելու համար։ Մի շտապեցրեք նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ժամանակն է վերանայել ձեր հարաբերությունները։ Միթե ամեն ինչ ձեզ գոհացնում է, չեք ցանկանա փոփոխություններ անել։ Սակայն երբեմն փոփոխությունները նույնպես կարող են բացասական հետեւանքներ առաջացնել։ Վճռական քայլեր անելուց առաջ երկար մտածեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հեքիաթային, մոգական թռիչք է ձեզ սպասվում։ Մարտի 18-ին ոչ մեկը եւ ոչինչ չի կարող փչացնել ձեր բարձր տրամադրությունը։ Նայելով ձեզ՝ մարդիկ կմտածեն. «Երջանիկ մարդիկ կան»։ Եւ հենց այսօր բոլորը կսկսեն նախանձել ձեզ։ Թող նման օրեր հաճախ լինեն ձեր կյանքում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի անակնկալ մատուցել ձեզ, ինչը անսպասելիորեն բավականին դժվար առաջադրանք կլինի իր համար։ Չնայած դուք գլխի կընկնեք, թե ինչ է պատրաստվում Նա անել՝ աստղերը հուշում են, որ պետք է խնամքով թաքցնել դա։ Թող ձեր սիրելին մտածի, որ իսկապես մեծ նվեր է մատուցել ձեզ եւ հաճելի պահեր է պարգեւել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ շփումը ոչ միայն հոգեկան, այլեւ նյութական ուրախություն կպարգեւեն ձեզ։ Հնարավոր է, որ դուք միասին ինչ-որ խնայողություն անեք, կամ անսպասելիորեն կգտնեք վաղուց մի կողմ դրած գումարը։ Ձեր դրամապանակն այսօր չի դժգոհի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը բարենպաստ է ձեր գիտելիքները ավելացնելու համար։ Փորձեք նոր լեզուներ սովորել (ժամանակի ընթացքում իսկական պոլիգլոտ կդառնանք) նոր մասնագիտություն ուսումնասիրել, նոր հոբբի, նոր ծանոթություններ, նոր մարդիկ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում ձեզ հետ եւ ինչպես կարելի է բացատրել ձեր այս կամ այն արարքը։ Փորձեք ամեն ինչ մանրամասն քննարկել, վերլուծել եւ վերջնական եզրակացություններ անել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի շտապեք, որքան դանդաղ, այնքան ավելի  հաստատուն քայլերով առաջ կշարժվեք եւ ավելի լավ արդյունքի կհասնեք։ Թող որ իրադարձությունները զարգանան առանց ձեր միջամտության։ Դուք անպայման կհասնեք ձեր նպատակին։

ՁԿՆԵՐ

Այսօր տեխնոլոգիան ձեր զենքն է։ Դրա օգնությամբ դուք կկարողանաք հասնել այդքան բաղձալի «այո»-ին կամ «հավանաբար պետք է բաժանվեք»-ին՝ կախված, թե ինչ եք ցանկանում այսօր լսել։ Այո, հաջողակ օր է ձեզ սպասվում։

18.03.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը