Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կզգաք, որ ձեր սիրելին, ամեն կերպ, փորձում է թերություններ գտնել ձեր մեջ: Լավ մտածեք` արդյո՞ք ձեզ պետք է կողքին ունենալ մեկին, որը չի գնահատում ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք այն անձնավորությունը չեք, որի մասին նա երազել է եւ որին համարել է իդեալական կես: Փորձեք նրան հակառակը ապացուցել, չէ՞ որ դուք գիտեք նրա բոլոր թույլ կողմերը: Կրկին փորձեք գրավել նրա սիրտը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սրելին դժվարությամբ կպայքարի ձեր մի շարք սովորությունների դեմ, որոնցից դուք, համառորեն, չեք ցանկանա հրաժարվել: Մտածեք` արդյո՞ք այս սովորություններն ավելի կարեւոր են, քան ձեր երկրորդ կեսը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դժվարություններով լի օր կունենաք: Ցանկացած պահ կարող է որեւէ տհաճություն տեղի ունենալ, բայց դուք վստահ եք, որ հաղթելու եք, քանի որ ձեզ պահում է սիրելիի սերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ընտանիքում հնարավոր են խնդիրներ: Ձեր ընկերներից եւ հարազատներից ոմանք ոչ այնքան լավ բաներ կպատմեն ձեր երկրորդ կեսի մասին: Դուք ինքներդ էլ կբարկանաք, որ այդքան վստահում եք նրանց, իսկ աստղերը վստահեցնում են` անհանգստանալու առիթ չկա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ անակնկալ մատուցել, սակայն այդպես էլ չի հասկանա, թե ինչը ձեզ կարող է ուրախացնել: Փորձեք փոքրիկ ակնարկների միջոցով նրան ճիշտ ուղու վրա դնել, բայց այնպես արեք, որ նա կարծի, թե ինքնուրույն է գլխի ընկել ձեր նվերի հարցում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ չափազանց միայնակ կզգաք, անգամ, եթե սիրելին լինի ձեր կողքին: Աշխատեք նրան ցույց չտալ ձեր տրամադրությունը, այլապես նա կկարծի, թե ձեզ նեղացրել է: Իսկ, իրականում, նա ոչնչում մեղավոր չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս անակնկալ մատուցել սիրելիին: Սակայն որպեսզի այդ անակնկալը լինի որակով եւ բարի, պետք է շատ լավ պատրաստվեք եւ մատուցեք այն օրիգինալ կերպով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ցույց տվեք, որ վստահ եք ձեր ուժերին: Միայն վստահության շնորհիվ կկարողանաք հաջողություն ունենալ սիրելիի մոտ: Համբերությունն ու աշխատասիրությունը միշտ բերում են ցանկալի արդյունքի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Միգուցե, զարմանալի հնչի բայց այսօրվա ձեր երջանկությունը կապված կլինի կրակի հետ: Շատ հնարավոր է` այրվածք ստանաք եւ նա, ով ձեզ կառաջարկի իր օգնությունը, հավիտյան կմտնի ձեր սիրտը: Մեկ այլ տարբերակ էլ կա. Մգուցե, հաճելի երեկո անցկացնեք սիրելիի հետ` կրակի շուրջ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հնարավոր է` վիճաբանություն ունենաք ընտանիքի որեւիցե անդամի հետ եւ պարտվեք նրան: Շատ ծանր մի տարեք այդ փաստը. Երբեմն պետք է, պարզապես, ընդունել սխալը: Իսկ եթե իսկապես ճիշտ եք, փորձեք դա մեղմ ձեւով բացատրել նրան: «Ես ճիշտ եմ ու վերջ» բացականչությունները երբեք ցանկալի արդյունքի չեն բերել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի ընբոստանալ այն փաստի դեմ, որ դուք էլ եք անհատականություն, որն իրավունք ունի անհատական ժամանակի եւ կարծիքի: Փորձեք պնդել ձեր տեսակետը եւ պահանջել, որ նա հարգի ձեր կարծիքը:

15.03.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը մոդա