Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին կկարողանաք գրավել նրա ստամոքսի միջոցով: Աստղերը խորհուրդ են տալիս գեղեցիկ ընթրիք կազմակերպել նրա համար. Պատրաստեք որեւէ հետաքրքիր աղցան կամ ուտեստ եւ մատուցեք ընթրիքի ժամանակ:

ՑԼԵՐ

Փոքր-ինչ դժվար օր է ձեզ սպասվում: Աստղերը խորուրդ են տալիս զինվել քաջությամբ եւ համբերությամբ: Միայն այդպես կկարողանաք հաղթահարել ձեր առաջ ծագած խնդիրները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հետաձգեք բոլոր գործերն ու սիրելիի հետ գնացեք քաղաքից դուրս որեւէ գողտրիկ տեղ: Հենց այսօր է այն պահը, երբ ձեր երազանքները կկատարվեն, եթե կարողանք ժամանակ գտնել եւ այցելել բնության գիրկ: Այնպես որ` ձեզ մնում է միայն հետեւել աստղերի խորհուրդին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր լավագույն ընկերը կնեղանա ձեզանից` պատճառաբանելով, որ դուք ձեր սիրելիին ավելի շատ ժամանակ եք տրամադրում, քան իրեն: Այո, երբեմն ընկերները եւս կարող են խանդել: Փորձեք ադեկվատ մոտենալ նրա պահվածքին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր առջեւ կծառանա ֆինանսական խնդիր: Ձեր կեսը ցանկություն կհայտնի օգնել ձեզ: Սակայն լավ կլինի, որ նրա օգնությանը չդիմեք, այս հարցը կարող եք նաեւ ինքնուրույն լուծել: Փոխարենը, հետո նրա առաջ կարող եք հպարտանալ, որ ամեն ինչ սեփական ուժերով հաղթահարեցիք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօրվա օրը ճակատագրական կլինի ձեր հարաբերություններում: Ասում են չէ՞ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցկացնես… այս օրը նման կլինի տարեսկզբի, այնպես որ` աշխատեք չվիճել, որպեսզի հարաբերություններն էլ դրական ընթացք ստանան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօրվա ձեր բոլոր գործողություններով ցավ կպատճառեք ինքներդ ձեզ: Փորձեք ճիշտ ժամանակին կանգ առնել, այլապես ձեր սիրելիին եւս կարող է փոխանցվել այդ հոգեկան ցավը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի` չփորձեք ձեր սիրելիին որեւէ բան սովորեցնել: Դժվար, թե դա ձեզ մոտ ստացվի: Ավելի լավ կլինի հետեւեք նրա գործողություններին եւ ոգեւորեք նրան: Այդպես ավելի շատ կօգնեք ձեր կեսին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք զգալ, որ սիրելիի հետ ձեր հարաբերությունները կայուն են եւ ապահով: Սակայն դա այդպես չէ: Կամ էլ կայունության մասին ձեր պատկերացումներն այլ են: Ավելի լավ է ընտրեք ոսկե միջինը, որպեսի շատ չհիասթափվեք իրականությունից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին այսօր ձեզանից չի ակնկալի նրբություն, ուշադրություն կամ սիրո խոստովանություններ: Նրա համար բավական կլինի այն, որ դուք իրեն լսեք: Մի հիասթափեցրեք սիրելիին եւ շատ ժամանակ տրամադրեք նրան լսելուն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հնարավոր է` այսօր հանդիպեք այն մարդկանց, որոնք անցյալում իրենց ազդեցությունն են ունեցել ձեր անձնական կյանքի վրա: Նրանք կարող են այժմ նաեւ ազդել ձեր ներկայիս սիրային հարաբերությունների վրա, եթե միայն դուք չկարողանաք նրանց հակահարված տալ:

ՁԿՆԵՐ

Եթե այսօր ձեր սիրելին փորձի ձեզ նեղացնլ, ձեզ կսկսի պաշտպանել այնպիի մեկը որի մասին անգամ չէիք կարող մտածել: Ձեր մտքով երբեք չէր անցնի, որ տվյալ անձնավորւթյունը երբեւէ կփորձի ձեր շահերը պաշտպանել: Ինչեւէ, փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

12.03.16 | հասարակություն