Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն գնով կցանկանա ձեզ հետ դուրս գալ զբոսանքի, անգամ եթե դրսում վատ եղանակ լինի։ Այնպես որ՝ պատրաստվեք. ձեզ հիանալի արկածներ են սպասվում սիրելիի հետ։

ՑԼԵՐ

Այսօր ձեր կյանքում կավարտվի մի դժվար փորձություն, որին կհաջորդի եւս մեկը։ Սակայն այս անգամ լուծումն ավելի հեշտ կթվա, քանի որ ձեր կողքին կլինի ձեր սիրելի անձնավորությունը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Շնորհակալություն հայտնեք ձեր սիրելիին այն ամենի համար, ինչ նա ձեզ համար արել է: Նա ձեզ շատ հարցերում է օգնել: Ժամանակ է, որ ցույց տաք, թե որքան եք իրեն գնահատում դրա համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր, վերջապես, այն անձնավորությունը, որին այդքան երկար ժամանակ սիրահարված էիք, ուշադրություն կդարձնի ձեզ վրա եւ, հնարավոր է՝ ձեզ հրավիրի ռոմանտիկ ընթրիքի։ Սակայն պատրատ եղեք, որ միգուցե հիասթափվեք նրանից եւ հասկանաք, որ նա այնպիսին չէ, ինչպիսին նրան պատկերացնում էիք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօրև պահն է, որ շնորհակալություն հայտնեք ձեր սիրելի անձնավորությանը՝ այն ամենի համար, ինչ նա արել է։ Իսկ նա քիչ բան չի արել ձեզ համար։ Գնահատեք միմյանց ջանքերը եւ ձեր հարաբերություններում ամեն ինչ լավ կլինի։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիին դժվար կլինի ձեզ համոզել, որ ինքը, բավականին, ինքնուրույն մարդ է, եւ որ առանց ձեր խորհուրդների էլ կարող է հաջողության հասնել։ Պարզապես, հավատացեք նրա ուժերին։ Այդպես, իրոք, օգնած կլինեք նրան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հարմար օր է միասին տխրելու համար։ Առանձնացեք սիրելիի հետ եւ սկսեք խորհել այս կամ այն հարցի շուրջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեզ այսօր կթվա, թե ձեր սիրելիին ոչ այնքան վաղուց եք ճանաչում։ Նա ձեզ համար կբացահայտվի նոր կողմերով։ Մի շտապեք ամբողջովին բացահայտել նրան։ Շարունակեք մի փոքր էլ վայելել այդ խորհրդավորությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ գնալ խանութ եւ գնել որեւէ ոչ այնքան պետքական իր, օրինակ, ինչ-որ նկար: Դա հարմարավետություն կպարգեւի ձեր բնակարանին, իսկ ձեզ` ջերմություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր կյանքում կհայտնվի մեկը, որին կսկսեք համարել ձեր երկրորդ կեսը, քանի որ նա շատ հարցերում կօգնի ձեզ: Սակայն մի շտապեք որոշումներ կայացնելիս: Առջեւում դեռ շատ ժամանակ ունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Շատ կարեւոր է, որ այսօր սկսած գործն ավարտին հասցնեք: Դա նաեւ կօգնի հաջողության հասնել անձնական կյանքում: Այնպես որ` եղեք հնարավորինս նպատակասլաց:

ՁԿՆԵՐ

Այսօր չպետք է վախենալ վճռական քայլեր ձեռնարկելուց: Հնարավոր է, որ դա ձեր կյանք բերի նոր գույներ եւ արկածներ, ինչը ձեզ անհրաժեշտ է, որպեսզի ձեզ անհատականություն զգաք:

01.03.16 | հասարակություն | մոդա