Մարտին Մարեյ. Ունեմ Արթուր Աբրահամի հետ ռեւանշ մենամարտ անցկացնելու պարտավորություն

15.11.15 - սպորտ

Անգլիացի Մարտին Մարեյն անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտին:

«Ես ունեմ ռեւանշ մենամարտ անցկացնելու պարտավորություն: Դա նորմալ է: Աբրահամից բացի, կան Sauerland Event-ի եւս 3 բռնցքամարտիկներ, որոնց հետ կարող եմ հանդիպել: Խոսքը Ջորջ Գրոուվզի, Վինսենտ Ֆայգենբուցի ու եւս մեկ բռնցքամարտիկի մասին է, որի անունը չեմ հիշում:

Անկեղծ ասած, դա չի անհանգստացնում ինձ: Թող նրանք իմ դեմ մենամարտի դուրս բերեն թեկուզ Մայք Թայսոնին, ինձ համար միեւնույն է: Այժմ կենտրոնացած եմ Աբրահամի դեմ մենամարտի վրա: Գլխավորն առաջիկա մենամարտում հաղթելն է, իսկ հետո նոր մտածել մնացածի մասին»,- Մարեյի խոսքը մեջբերում է Allboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Մարտին Մարեյի միջեւ մենամարտն անցկացվելու է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում:

15.11.15 | սպորտ