Մարկ Ցուկերբերգն Թրամփի դեմ է դուրս եկել. mamul.am

mamul.am. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ին և ամերիկյան մի շարք լրատվամիջոցներին քննադատել է իր դեմ դուրս գալու համար: 

   

 Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արձագանքել է երկրի ղեկավարի հայտարարությանը, ով անդրադարձել էր 2016թ. նախագահական ընտրություններին Facebook-ի միջամտության թեմային: Ցուկերբերգն իր անձնական էջում պատասխանել է Թրամփին: 

     «Թրամփն ասում է, որ Facebook-ն իր դեմ է: Լիբերալներն ասում են, որ մենք ենք օգնել Թրամփին հաղթել ընտրությունները: Երկու կողմն էլ նեղսրտում է այն գաղափարների պատճառով, որոնք նրանց դուր չեն գալիս: Ահա թե ինչ է նշանակում ղեկավարել մի հարթակ, որը բաց է բոլոր գաղափարների համար»,- գրել է Ցուկերբերգը: 

     Նա նշել է, որ Facebook-ի շնորհիվ մարդիկ հնարավորություն ստացան իրենց կարծիքն արտահայտել և քննարկել նույնիսկ այն թեմաները, որոնք չեն քննարկվում զանգվածային լրատվամիջոցների կողմից: 

     Բացի այդ, 2016թ. նախագահական ընտրություններն իրենց տեսակով առաջինն էին այն պատճառով, որ թեկնածուները որպես հաղորդակցման հիմնական միջոց ընտրում էին համացանցը՝ հնարավորություն ունենալով ամեն օր ուղղակիորեն շփվել տասնյակ միլիոնավոր օգտատերերի հետ: 

     «Ընտրական քարոզարշավի ընթացքում առցանց գովազդի համար ծախսվել են հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչը հազար անգամ գերազանցում է կասկածելի հայտարարությունների թիվը, որոնք մենք հայտնաբերել ենք»,- հավելել է Ցուկերբերգը:

 

 

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն