Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մարդու կյանքի յոթամյա փուլերը

Չգիտենք, թե ստորոբերյալը որքանով է ճշմարտացի, բայց գիշերից առաջ արժե կարդալ: 

0-7 տարեկան

Աշխարհի ընդհանուր ճանաչողություն` հիմնարար մակարդակում, մոր հետ կապ: Շրջափուլի ավարտը համընկնում է մայրական պաշտպանությունից բավականին ցավոտ պոկմանը, հետաքրքիր, բայց սառը աշխարհի մեջ ընկղմվելուն: 

7-14 տարեկան

Սեփական անհատականության ճանաչում, աշխարհի ավելի նեղ ճանաչողություն: 

14-21 տարեկան

Ընդվզում, սեփական գերազանցության գիտակցում: Աշխարհի, շրջապատողների փոփոխման եւ սովորականի ավերման պահանջ: 

21-28 տարեկան

Կայունացում, վերադարձ հասարակություն, դրա արժեքի գիտակցում: Ցանկություն է առաջանում ավելի լավը լինելու, քան նախորդ սերունդները: Ընտանիք ստեղծելու, համապատասխան աշխատանք գտնելու ձգտում: 

28-35 տարեկան

Սեփական ընտանեկան օջախի վրա աշխատանք: Նախորդ յոթամյա փուլերը հաջող անցնելու դեպքում սեփական ընտանիքի վրա աշխատանքն ավելի հեշտ կընթանա, դա վերաբերում է նաեւ կարիերային: Եթե նախորդ յոթամյա փուլերն այնքան էլ հաջող չեք անցել, այս փուլի ավարտին ձեզ կարող է սպասել ամուսնալուծություն, աշխատանքից հեռացում, դեպրեսիաներ:  

35-42 տարեկան

Թվում է, թե ամեն ինչ զրոյից է սկսվում, բայց ընդամենը փորձի վերաիմաստավորում է տեղի ունենում: Վերաիմաստավորվում է ընտանիքի, մարդկանց, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությանը վերաբերմունքը եւս փոխվում է, աշխատանքը գնահատվում է ոչ թե հետաքրքրության տեսանկյունից, այլ էներգածախսերի եւ այն ժամանակի, որը մնում է կյանքի համար: Նորից փորձելու եւ ավելի լավ անելու ցանկություն է առաջանում, նախկինում կուտակված փորձը կօգնի դրան: 

42-49 տարեկան

Ընտանիքում, հասարակությունում կյանքի լիության զգացում: Սխալների վրա կատարված աշխատանքի շնորհիվ մարդը նվաճում է կյանքի այն ոլորտները, որոնք նախկինում անմատչելի էին: Բայց հաճախ այդ շրջափուլն ավարտվում է էկզիստենցիալ հարցերի անցնելով, ինչպես օրինակ. ո՞րն է իմ գոյության իմաստը: 

49-56 տարեկան

Ոգեղեն հեղափոխություն: Հոգեւոր կողմնորոշիչների, հարցերին պատասխանների պահանջ: Հետագայում ամեն ինչ շարունակվում է պարույրաձեւ: Ամեն յոթ տարին մեկ մարդը մեկ գալարով վեր է բարձրանում եւ դարձյալ անդրադառնում է  բոլոր հավերժական հարցերին` դրանց վերաբերյալ ավելի շատ պատասխաններ ստանալով: Յոթամյա շրջափուլում ամեն տարին անցնում է որոշակի երկնային մարմնի նշանի տակ, որն իր անկրկնելի ազդեցությունն ունի մարդու կյանքի վրա: Օրացուցային տարին տվյալ իրավիճակում հարաբերական հասկացություն է, յուրաքանչյուր կոնկրետ մարդու կյանքում տարին կարող է մի քիչ ավելի երկար կամ կարճ լինել, բայց դուք միեւնույն է` հնարավորություն ունեք հետեւելու, թե որ փուլում եք այժմ: 

Յոթ տարուց շրջափուլը նորից է սկսվում: 

Աղբյուրը` Creu

 

16.06.16 | հասարակություն