Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մարդու կյանքի յոթամյա շրջանները

Առաջարկում ենք ընթերցել մարդու կյանքի ցիկլերի մասին այս հետաքրիքր հոդվածը։

Մարդու կյանքը կախված է յոթամյա ցիկլերից։ Մենք երբեք տեւական ժամանակ նույն ցիկլում չենք մնում եւ մշատպես փոփոխվում ենք։ Յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ սկսվում է նոր ցիկլ, կյանքի նոր շրջան։

0-7 տարեկան

Աշխարհը ճանաչելու ցիկլ, որում երեխան մեծապես կապված է մայրիկի հետ։ Ցիկլն ավարտվում է, երբ երեխան դուրս է գալիս մոր պաշտպանությունից եւ մտնում իրական աշխարհ։

7-14 տարեկան

Սեփական ես-ն ու աշխարհը ճանաչելու շրջան։

14-21 տարեկան

Այս ցիկլում մարդն ավելի ըմբոստ հոգի ունի եւ ցանկանում է փոխել աշխարհը։

21-28 տարեկան

Կայունացում, վերադարձ դեպի հասարակություն, արժեքային համակարգի ձեւավորում։ Ավելիին ձգտելու, ընտանիք կազմելու, համապատասխան աշխատանք գտնելու մեծ ցանկություն։

28-35 տարեկան

Աշխատանք սեփական ընտանիքում։ Եթե նախորդող շրջաններում ամեն ինչ ճիշտ է եղել, ուրեմն այս ցիկլում խնդիրներ չեն առաջանա։ Իսկ եթե նախորդող ցիկլերը սխալ ընթաք են ունեցել, ուրեմն 28-35 տարեկան շրջանում միգուցե լինեն բաժանումներ, աշխատանքից հեռացում, դեպրեսիա եւ այլն։

35-42 տարեկան

Տպավորություն է, որ ամեն ինչ նորից եք սկսում։ Ընտանիքի, աշխատանքի, մարդկանց, կյանքի մասին ունեցած ձեր պատկերացումները լիովին փոխվում են։ Ամեն ինչ նորից սկսելու եւ ավելի ճիշտ անելու ցանկություն է առաջանում․ չէ որ այս տարիքում մարդն արդեն մեծ կեսափորձ ունի։

42-49 տարեկան

Լիարժեքության զգացում։ Մարդն արդեն գրավել է իր համար անհասանելի թվացող բոլոր բարձրունքները եւ սկսում է մտածել, թե որն է իր գոյության իմաստը։

49-56 տարեկան

Հոգեւոր հեղափոխություն․ հոգուդ ներսում տանջող հարցերի պատասխանների փնտրտուք։

Հաջորդող յոթ տարիների ընթացքում մարդը մշտապես նոր հարցեր է դնում իր առաջ եւ տարիների ընթացքում ավելի շատ պատասխաններ ստանում։

14.09.15 | հասարակություն