Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը կրկին պարտվել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը կրկին պարտվել է։ Կառավարությունը այսօրվա նիստում պարտված դատական գործի գումարը փոխահատուցելու համար արդարադատության նախարարությանը որոշեց հատկացնել 3600  եվրոյին համարժեք դրամ։

 

ՄԻԵԴ-ում Հայաստանը պարտվել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Վճիռը կայացել է մայիսի 18-ին։ Իսկ հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը օգոստոսի 18-ն է:

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կրկին արդարադատության նախարարությանը հատկացվեց 3600 եվրոյին համարժեք դրամ՝  «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցումը տրամադրելու համար։

 

hetq.am

 

 

 

13.07.17 | քաղաքականություն