Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մատնահետքերի բնույթը եւ նախշերը

Եթե լավ լուսավորության տակ ուշադիր նայեք մատների բարձիկներին, կարող եք տեսնել, որ գծերը հստակ նախշեր են ձեւավորում: Դրանք կարող են լինել աղեղներ, հանգույցներ եւ գանգուրներ:

1. Աղեղներ

Աղեղներով մարդիկ բավականին հաճախակի են հանդիպում, բայց սովորաբար նման պատկերը տեղաբաշխված է լինում ընդամենը երկու-երեք մատին (բոլոր` տասը մատներին աղեղները շատ հազվագյուտ բան են): Նման մարդկանց համար ֆիզիկական ներուժն ամենակարեւորը չէ, նրանց մոտ գերակշռում են հոգեբանական, անհատական հատկանիշները: «Աղեղներ» ունեցողները անհաշտ բնավորություն ունեն: Նրանք երբեք հաշվի չեն առնում ուրիշ մարդկանց կարծիքը, որովհետեւ միշտ գիտեն, թե ինչն է սպիտակ, իսկ ինչը` սեւը: Որեւէ բանում լիակատար պարտություն կրելով, նրանք, ասես ամեն ինչ գլխից դուրս նետելով, մեծ համառությամբ նորից նույն բանն են անում: Միշտ ձգտում են առաջնորդ լինել` դառնալով ինքնամփոփ եւ համառ վերադասներ:

2. ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

«Հանգույցները» խառնվածքով խոլերիկներ են կամ մոտենում են նրանց: Տասը հանգույց ունեցողները սովորաբար աշխատանքում շատ եռանդուն են, փոխարենը ծայրահեղ իրավիճակներում «հանգում են», որովհետեւ նրանց ֆիզիկական ներուժը սահմանափակ է: Ամենից ավելի նրանք ուժասպառ են լինում ձանձրալի, միատարր աշխատանքից, որը նրանց հետաքրքիր չէ: «Հանգույցները» ավելի լավ, քան մյուսները հարմարվում են հասարակական կյանքին, ուրիշների հետ արդյունավետ շփմանը. նրանք բարյացակամ են, հարմարվող, սրտակից եւ չափի մեջ անկեղծ, հեշտ են փոխզիջումներ անում, պատրաստ են օգնել, առանց իրենց համար առանձնահատուկ օգուտի, բայցի նաեւ ամեն ինչ չեն զոհաբերի հանուն գաղափարի: Նրանք լիովին գոհ են արեւի տակ իրենց համեստ տեղից եւ իդեալական ղեկավարներ են դառնում:

3. Գանգուրներ

«Գանգուրները» բոհեմի մարդիկ են: Նրանք ստեղծագործական առումով շատ շնորհալի են, ամեն ինչ օդի մեջ որսում են, շատ արագ են սովորում, միանգամից մի քանի գործ են անում, բայց հաճախ մինչեւ վերջ չեն հասցնում, կորցնելով հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Միայն իրենք կարող են իրենց ստիպել ինչ-որ բան անել: Չնայած իրենց հսկայական դիմացկունությանը, «գանգուրների» տերերը տանել չեն կարողանում իրենց համար տհաճ հանգամանքները:
Նրանք մշտապես դժգոհ են իրենցից, հակված են ինքնափորփրման եւ տառապալի կասկածների: Գանգուրների մեծ քանակությունը նուրբ, հեշտ գրգռվող հոգեկանի մասին է խոսում: Նրանք մի կողմից առանձնանում են շատ բարդ նյարդային կազմակերպվածությամբ, մյուս կողմից` հոգեկանի անկայունությամբ, դեպրեսիայի հակմամբ:

Բայց մաքուր նախշեր, ինչպես նաեւ խառնվածքների մաքուր տեսակներ գործնականում չեն լինում, ամենից հաճախ հանդիպում են բարդ համադրություններ: Այսպես` աղեղներով եւ հանգույցներով մարդիկ նույնիսկ աննշան ծանրաբեռնվածության դեպքում աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույնով: Եթե հանգույցներից եւ աղեղներից բացի, նաեւ գանգուրներ կան, դա խոսում է ոչ այնքան մարդու իրական հնարավորությունների, որքան իր ուժերը ճիշտ հաշվարկելու անկարողության մասին: Հանգույցների եւ գանգուրների համադրությունը խոսում է այն մասին, որ մարդը մեծպահուստներ ունի եւ կարող է հարմարվել ամենաբարդ պայմանների:

Աղբյուրը` otvetnavse.com

09.06.16 | հասարակություն | քաղաքականություն