«Մանչեսթեր Յունայթեդի» կազմն ամենաթանկն է (աղյուսակ)

05.10.16 - սպորտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմն ամենաթանկն է աշխարհում։ Նման եզրահանգման է եկել շվեյցարական CIES Football Observatory ընկերությունը, որը հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը։

Անգլիայի 20-ակի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 718 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որի կազմը գնահատվում է 634 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ 611 միլիոն եվրո։ «Բարսելոնան» հայտնվել է չորրորդ տեղում՝ 485 միլիոն եվրո։ 

05.10.16 | սպորտ