Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած քաղաքացին պահանջել է նախկին կնոջը. Նա նաև վնասել է դաստիարակի ականջը

Aysor.am-ի աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցնելու դեպքից:



Ըստ մեր աղբյուրի, նախնական տվյալներով, անձը, որը մտել է մանկապարտեզ, ալկոհոլի ազդեցության տակ է և պահանջել է իր նախկին կնոջը, որը մանկապարտեզի աշխատակիցն է ու մանկապարտեզի վարիչի դուստրը:



Անձը, որի զինված լինելը առայժմ չի հաջողվել ճշտել, մանկապարտեզում պատանդ է վերցրել մսուրային խմբի երեխաներին ու աշխատողներին, սակայն որոշ ժամանակ անց նրանց մեծ մասին ազատ է թողել՝ իր մոտ թողնելով մեկին:



Բացի այդ, վնասել է խմբի դաստիարակի ականջը, սպառնացել, թե կվնասի երեխաներին:



Այս պահին իրավապահները աշխատում են դեպքի վայրում: Պատանդ վերցրած քաղաքացու հետ ընթանում են բանակցություններ:

 

30.10.17 | քաղաքականություն